ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2013 » Սեպտեմբեր » 3 » «ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔ Է» ԾՐԱԳԻՐ
«ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔ Է» ԾՐԱԳԻՐ
03 Սեպտեմբերի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ստեղծել կամավորների կոորդինացման բազա՝ հանդիսանալով երիտասարդ և գործատու կապող օղակ, աջակցել երիտասարդներին կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ:

Ծրագրով նախատեսվում է ` 1. Ուսուցողական դասընթաց հետևյալ թեմաներով` - Ինչ է կամավորությունը, ում համար է այն, ինչ է տալիս, - Առաջնորդություն, - Ժամանակի կառավարում, - Թիմային աշխատանք, - Կոնֆլիկտների հաղթահարում, - Հանդիպում-քննարկում տվյալ ոլորտի ներկայացուցչի հետ /հոկտեմբեր/,

2. Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանք համապատասխան կազմակերպություններում` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին /կնքվում է պայամանգիր, ամբողջ գործընթացը համակարգվում է կազմակերպության կողմից/,

3. Կամավորական գրքույկների հանձնում, որտեղ հստակ նկարագրվում է կամավորի կողմից իրականացված աշխատանքը` գործառույթները, որը կնքվում և ստորագրվում է գործատուի և ԱԵՔ-Ն-ի կողմից /հունվար, 2014թ./:

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում 18-30 տարեկան ուսանող կամ արդեն շրջանավարտ իրավաբանները, միջազգայնագետները և հաշվապահները: Ծրագրին կմասնակցեն 60 երիտասարդներ, յուրաքանչյուր մասնագիտությամբ կհավաքագրվի 20 երիտասարդ: Մասնակիցը պետք է `

- Լինի 18-30 տարեկան, - Լինի ուսանող կամ արդեն շրջանավարտ համապատասխան մասնագիտություններով / իրավաբան, միջազգայնագետ և հաշվապահ /, ներկայացվելու է ուսանողական տոմս կամ դիպլոմ, - Կարողանա կիրառել հայերենը որպես աշխատանքային լեզու, - Լիարժեք և ակտիվ մասնակցի ծրագրի ամբողջ ընթացքին:

Մասնակիցները կընտրվեն հայտերի և հարցազրույցի հիման վրա: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել Հայտը և CV-ի հետ ուղարկել armvolbank@gmail.com էլ. հասցեով: Հարցերի դեպքում զանգահարեք 055 985 990 հեռախոսահամարով:

Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 12-ը:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)