Ապրիլի 4-ին Կրթական Կենտրոնի մի խումբ ուսանողներ մասնակցեցին Իջևան քաղաքի Ազատամարտիկների հրապարակին հարող տարածքում կազմակերպված ծառատունկին:
Միջոցառման կազմակերպիչներն էին "Երիտասարդ Տավուշ" ԵՀԿ-ն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտը և Իջևանի քաղաքապետարանը: Ծառատունկի ընթացքում տնկվեցին շուրջ 120 ծառ՝ հացենի, լորենի և ուռենի ծառատեսակներից:
Մեր կենտրոնի ուսանողները միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից հովանավորվող երիտասարդների համակարգող խորհրդի կազմում:
Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը և քաղաքապետի տեղակալ Ս. Մանուկյանն իրենց անմիջական մասնակցությամբ ոգևորեցին երիտասարդներին և բարձր գնահատեցին նրանց գործունեությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ քաղաքում:
Կրթական Կենտրոնը հույս ունի, որ համանման միջոցառումներն այսուհետ կլինեն ավելի հաճախ և շարունակական, քանի որ նման կերպ առավել կարևորվում է յուրաքանչյուրի աշխատանքն ու ներդրումը մեր համայնքի ու երկրի բարգավաճման գործում: