14 Սեպտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2012թ սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Խաչվերաց տոնը, որի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ը, հայ եկեղեցու կողմից սահմանված է որպես հանգուցյալների հիշատակման օր՝ մեռելոց: Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի ուսանողները վաղ առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հայոց պետականության ու հայ ինքնության պահպանման համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների շիրիմներին: Եկեղեցու առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո, երիտասարդների ստվար խումբը մուտք գործեց պանթեոն, որտեղ նրանց համար նախաձեռնվեցին ճանաչողական ու հայրենասիրական բնույթի զրույցներ ու երկխոսություն: Մասնավորապես, բավականին երկար ժամանակ հատկացվեց տասնամյակներ շարունակ ողջ աշխարհում մեծ ճանաչում գտած Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) մարտիկների, նրանց ծավալած գործունեության լուսաբանմանը, ինչպես նաև տարիներ առաջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղերական նահատակությանն ու այդ իրադարձությանը միջազգային հանրության վերաբերմունքին: Փառք հայոց հերոսներին, նրանց ծնողներին ու զավակներին, պատիվ՝ նրանց հիշատակը հավերժացնողներին
...
Կարդալ »»»