ՍԱՐՆ Ի ՎԵՐ. Քննարկում Երևանում
11 Սեպտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Սիվիլիթաս» հիմնադրամը հրավիրում է քննարկման:
Խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական բարդ խնդիրների մասին, որոնց առերեսվել են կյանքի ընթացքում, և սեփական փորձով ներկայացնում են առաջ շարժվելու իրենց տեսակետները: Այս ծրագիրը Թուրքիայում, Հայաստանում և Եվրոպական մայրաքաղաքներում իրականացվում է տարբեր հասարակական հարթակներում՝ դպրոցներում, համալսարաններում, ռադիոկայաններում, թատրոններում ու թանգարաններում: Ֆեթհիյե Չեթին Ֆեթհիյե Չեթինը փաստաբան է, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ և գրող: Նա մասնակցում էր Հրանտ Դինքի պաշտպանությանը մինչև վերջինիս սպանությունը: Չեթինն այժմ էլ շարունակում է ներկայացնել Դինքի ընտանիքի շահերը: Նա նաև «Մեծ մայրս» գրքի հեղինակն է, որտեղ նկարագրում է թե երբ և ինչպես բացահայտել է իր մահացող տատիկի հայկական արմատները: Իսկ «Թոռները» գրքում, որի համահեղինակն է Չեթինը, նա պատմում է մյուս թոռների մասին, որոնք բացահայտել են իրենց հայկական արմատները: Արսինե Խանջյան Արսինե Խանջյանը դերասանուհի է, ծնվել է Լիբանանում, ներկայում Կանադայի քաղաքացի է: Նա խաղում է և՛ կինոյում, և՛ թատրոնում: Արսինեն իր և ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի աշխատանքների միջոցով մարմնավորում է Հայոց ցեղասպանության իրողության հետևանքները: Քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|