ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Մայիս » 24 » Պետական Գործիչները Ռազմամարզական Խաղ-Արշավի Մասնակից
Պետական Գործիչները Ռազմամարզական Խաղ-Արշավի Մասնակից
24 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

State Figures Are Participants Of Strategic Play-Campaign
Days ago active youth of YSSF took part in "Nature Training" play-campaign,organized by our new partner,its format was implemented for the first time in Armenia. Play-campaign has both strategic and intellectual development-oriented team mentality.Youth School of state figures formed a team and theb overcame the difficulties of the mountains in Azat gorge. The rules and the essence of the game introduced by founder of "Nature Training" Daniel Hayrapetyan and Hovhannes Martirosyan. After initial instructions 2 teams were formed which were obliged to solve puzzles and other tasks.

During the game each team member's opinion and solidarity were very important.The trial was not considered completed until last member overcame it. "Overcome the mountains not only individually but also with team " , here is the motto of play-campaign. It would be really hard to pass through the ropes with closed eyes, if there were not the right and operative promotions, it would be impossible to find the right path without setting free each other's hands. At the end of the game members of YSSF were full of new energy and awarness that really the result of teamwork is the best. We are glad to inform , it is only the begininng of a new play-campaign.

The cooperation will be continued.YSSF with "Nature Training" NGO founder Daniel Hayrapetyan will organize new programs

Պետական գործիչների երիտասարդական դպրոցի ակտիվ երիտասարդներն օրեր առաջ մասնակցեցին մեր նոր գործընկեր "Nature Training" Հ/Կ-ի կողմից կազմակերպված Խաղարշավին, որն իր ձևաչափով առաջին անգամն էր իրականացվում Հայաստանում:
Խաղարշավն ուներ ինչպես ռազմամարզական, այնպես էլ ինտելեկտուալ բնույթ՝ միտված թիմային մտածելակերպի զարգացմանը: Երիտասարդ պետական գործիչները համարձակորեն թիմ ձևավորեցին և լեռների դժվարությունները հաղթահարելուց հետո հայտնվեցին Ազատի կիրճում: Իսկ այնտեղ խաղի կանոններին ու էությանը ծանոթացրին "Nature Training" Հ/կ-ի հիմնադիրներ Դանիել Հայրապետյանը և Հովհաննես Մարտիրոսյանը: Նախնական հրահանգավորումից հետո ջևավորվեցին 2 թիմեր, որոնք անցան իրենց տրված գլուխկոտրուկների լուծմանն ու առաջադրանքների կատարմանը: Խաղի ընթացքում կարևոր էր թիմի յուրաքանչյուր անդամի կարծիքն ու համախմբվածությունը: Փորձությունն ավարտված չէր մինչև դրա վերջին անդամի կողմից հաղթահարելը:

<<Հաղթահարի՛ր լեռներում ոչ միայն անհատապես, այլ թիմային ոգով >>,-ահա և Խաղ-Արշավի նշանաբանը: Իրապես դժվար կլիներ աչքերը փակ անցնել խճողված ու արգելքներով լի պարանների միջով, եթե չլինեին թիմի ճիշտ ու օպերատիվ կողմնորոշող հուշումները, անհնար կլիներ առանց միմյանց ձեռք բաց թողնելու հաջորդ առաջադրանքի թերթիկը և լեռների երկայնքով ճիշտ արահետ գտնելը: Ամեն փուլից հետո պահանջվում էր առավել PROակտիվ մտածողություն իրավիճակին արագ ու ճիշտ արձագանքելու համար:

Խաղի վերջում ՊԳԵԴ-ականները լցված էին նոր էներգիայով և այն գիտակցումով , որ իրապես լավագույնը կարող ենք լինել միասին ու թիմային աշխատանքի արդյունքում:Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ այս Խաղ-Արշավը միայն նոր սկիզբն է սպորտային մշակույթի միջոցով թիմային գաղափարը վերհանելու և վերաիմաստավորելու համար: Համագործակցությունը լինելու է շարունակական: Պետական գործիչների երիտասարդական դպրոցը "Nature Training" Հ/կ-ի հիմնադիր Դանիել Հայրապետյանի հետ կազմակերպելու է նոր ծրագրեր ու նախագծեր՝ Առողջ մտքում՝ առողջ գաղափարներ ծնելու համար:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)