ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Մեր առօրյայից
24 Հունիսի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2013թ-ի հունիսի 23-ին լրացավ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի գործունեության 2 տարին: Շարունակելով իր գործունեության բացառիկ ավանդույթների գործելաոճը, այս հիշարժան օրը նույնպես կրթականցիները տոնեցին աննախադեպ և ոչ ստանդարտ ձևաչափով՝ մանկական երկաթուղում, ուր իշխում էին ուրախությունն ու վառ գույնները, առաջընթացի հաստատակամությունն ու իր ընտրած ուղու ճշմարտացիության ամրության գիտակցումը: Մեր տարեդարձին ներկա էին նաև Կրթական Կենտրոնի ամենակրտսեր անդամները՝ Սարգիսն ու Նանեն, ովքեր հանդիսանում են մեր Կենտրոնի ուսանող զույգերի առաջնեկներն ու մեր գործունեության ընթացքում ծնված մեր Կենտրոնի ուսանողության սիրելի փոքրիկները:

Արդեն 2 տարի Կրթական Կենտրոնը մատուցում է ոչ ֆորմալ կրթություն մի քանի տասնյակ երիտասարդների: Նրա առանձին ծրագրերի և միջոցառումների մասնակիցների թիվն անցնում է մի քանի հարյուրը: Չնայած բազմաթիվ արհեստական և բնական դժվարությունների, տարրաբնույթ խոչընդոտների ու փորձությունների, ի պատիվ Կրթական Կենտրոնի ներսում ստեղծված կուռ ու հաստատակամ շարքերի, հաջողվել է պահպանել մեր տեղն ու դիրքը և ավելին, Կենտրոնը շարունակում է հանդիսանալ միակ բացառիկ կրթական-քաղաքական կառույցը՝ արդի ժամանակաշրջանի հայ քաղաքական մտքի ասպարեզում:

Ինչպես մեր կազմակերպած մի շարք հիշարժան միջոցառումներ, մեր տարեդարձը նույնպես կրում էր հոգևոր բաղադրիչ: Կրթական Կենտրոնի ուսանողներից Կարինա Բաղդասարյանի շնորհիվ մեր Կենտրոնի ուսանողներին բաժանվեց դեպի Արագածոտնի մարզի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի կատարված ուխտագնացության ժամանակ օրհնված խունկ, որն օրհնվել էր Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի կողմից ... Կարդալ »»»
06 Ապրիլի 2013 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Ապրիլի 4-ին Կրթական Կենտրոնի մի խումբ ուսանողներ մասնակցեցին Իջևան քաղաքի Ազատամարտիկների հրապարակին հարող տարածքում կազմակերպված ծառատունկին:

Միջոցառման կազմակերպիչներն էին "Երիտասարդ Տավուշ" ԵՀԿ-ն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտը և Իջևանի քաղաքապետարանը: Ծառատունկի ընթացքում տնկվեցին շուրջ 120 ծառ՝ հացենի, լորենի և ուռենի ծառատեսակներից:

Մեր կենտրոնի ուսանողները միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից հովանավորվող երիտասարդների համակարգող խորհրդի կազմում:

Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը և քաղաքապետի տեղակալ Ս. Մանուկյանն իրենց անմիջական մասնակցությամբ ոգևորեցին երիտասարդներին և բարձր գնահատեցին նրանց գործունեությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ քաղաքում:

Կրթական Կենտրոնը հույս ունի, որ համանման միջոցառումներն այսուհետ կլինեն ավելի հաճախ և շարունակական, քանի որ նման կերպ առավել կարևորվում է յուրաքանչյուրի աշխատանքն ու ներդրումը մեր համայնքի ու երկրի բարգավաճման գործում ... Կարդալ »»»
22 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի դեկտեմբերի 21-ին, երբ աշխարհի շատ ու շատ անկյուններում ինչ որ մարդիկ սպասում էին մոլորակի կործանմանը, Կրթական Կենտրոնի ուսանողներն այդ օրը որոշել էին լինել միասին` համատեղ նշել 2012թ-ին ձեռք բերված հաջողությունները, տրամադրվել գալիք 2013թ-ին՝ նոր բարձունքներ նվաճելու և նորանոր մասնագիտական ու անհատական հմտություններ զարգացնելու հաստատակամ որոշմամբ:

Տարեմուտի երեկոն անցավ քաղաքամայր Երևանի փաբերից մեկում, որտեղի պարուսույցները ջերմ և անկաշկանդ մթնոլորտում մեր երիտասարդներին սովորեցրին նաև պարել SALSA:

Այսպիսին է Կրթականը, նույնիսկ խնջույքների ժամանակ փորձում է սովորել ու սովորեցնել:

Կրթական Կենտրոնի սիրելի ուսանողներ և մեր Կենտրոնի մշտական բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ ողջ տարին ուղեկից եղաք ու սատարեցիք մեզ, ամրապնդեցիք մեր դիրքերն ու արժանիորեն կրեցիք Կրթական Կենտրոնի ուսանող լինելու բարձր կոչումն ու պատիվը:

Շնորհավորում ենք ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում ենք, որ նոր՝ 2013թ-ին, մեզանից ոչ ոք ու ոչինչ չպակասի, ավելանանք ու ավելացնենք մեր տեսակը, կերպն ու պատիվը:

Կհանդիպենք 2013թ-ին:
Լավագույն մաղթանքներով՝ Կրթական Կենտրոնի ղեկավար Գևորգ Մանուկյան և կենտրոնի աշխատակազմ ... Կարդալ »»»
11 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ դեկտեմբերի 11-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնում տեղի ունեցավ Դպրոցի արտահերթ նիստ: Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, ով հանգամանալից անդրադարձավ 2012թ-ի ընթացքում իրականացված ծրագրերին, հատուկ շնորհակալությամբ նշելով բոլոր այն ուսանողներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Կենտրոնի կայացման ու հեղինակության բարձրացման գործում: Կենտրոնն ունեցել է նաև որոշ թերություններ, որոնք ուղղելի են և կրում են ժամանակավոր բնույթ, որոնք 2013թ-ին համատեղ ուժերով լիարժեք կստանան իրենց լուծումներն ու շտկումները:

Կրթական Կենտրոնի աշխատակազմի երիտասարդները՝ Մկրտիչ Ղազարոսյանը և Դավիթ Եպիսկոպոսյանը, պատրաստել էին իրենց կողմից իրականացվող ծրագրերի հաշվետվություն, որը ներկայացվեց Կենտրոնի ուսանողներին: Հաշվետվության ցուցանիշներն ու ստացված արդյունքները սպասվածից ավելին էին և պարզապես անակնկալ բոլորի համար, ինչի համար նրանք արժանացան իրենց ընկերների բուռն ծափողջյուններին և հիացական խոսքերին:

Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը ամփոփեց տարին լավ ցուցանիշներով՝ 2013-ին դրանք գերազանցելու ակնկալիքներով ... Կարդալ »»»
03 Դեկտեմբերի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ-ի նոյեմբերի 9-ից 11-ը Ծաղկաձորում ընթանում էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ամենամյա գիտաժողովի աշխատանքները:
Եռօրյա այս գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցել էին նաև ACBA-Credit Agricole, Արարատ և VTB բանկերը:
Հիշյալ գիտաժողովին իրենց աշխատանքներով մասնակցում էին ՊԳԵԴ ղեկավարի տեղակալ Սարգիս Ադիկյանը և Կրթական Կենտրոնի աշխատակազմի ղեկավար Նազենի Ասրյանը:
Գիտաժողովի ժամանակ զեկույցներ ներկայացնելու հնարավորություններ ունեին ինչպես ԵՊՀ բակալավրիատի ուսանողներն, այնպես էլ ասպիրանտները:
Իրենց հեղինակային ուսումնասիրությունների շնորհիվ «Արարատ» բանկի սահմանած դրամական մրցանակներին արժանացան ԵՊՀ բակալավրիատի և ԿՔԾ Կենտրոնի ուսանողներ Նազենի Ասրյանը` 1-ին տեղ՝ «Պետական կառավարման արդյունավետության գնահատում» աշխատանքով, և Սարգիս Ադիկյանը` 2-րդ տեղ՝ «ՀՀ հարկային և կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի և հետևանքների վերլուծություն» աշխատանքով:
Պետ. Գործիչների վարչակազմը և ուսանողությունը սրտանց շնորհավորում է Սարգիսին և Նազենիին՝ նշված գիտաժողովի շրջանակներում ունեցած հաջողությունների առիթով և մաղթում նորանոր ձեռքբերումներ ... Կարդալ »»»
25 Հունիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունիսի 23-ին լրացավ ԿՔԾ Կենտրոնի մեկ տարին: Այս օրը նշվեց նույնքան խանդավառությամբ, որքան որ յուրաքանչյուր փոքրիկի մեկամյակ:
Ամփոփելով մեր անցած մեկամյա կրթական ուղին, հասկանում ենք, որ այն նման է փոքրիկի ձեռքբերումներին` առաջին ճիչից մինչև թոթովանքի բառեր: Թերևս մեզ մոտ ձեռքբերումները նոր են սկսվել, բայց կարելի է արդեն արձանագրել դրանց կարևորությունը և հաստատուն լինելը:
Շնորհավոր տոնդ, ուսանող: Շնորհավոր մեկամյա տարելիցդ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոն ... Կարդալ »»»
01 Հունիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2012թ մայիսի 31-ին «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի վեհաշուք դահլիճներից մեկում տեղի ունեցավ NDI-Ժողովրդավարական Միջազգային Ինստիտուտի «Առաջնորդների Դպրոցի» ավարտական հանդիսավոր ցերեկույթը:
Դպրոցի նպատակն է քաղաքական կուսակցություններում ներգրավված երիտասարդներին կրթել և հմտություններ փոխանցել, օգնել նրանց՝ իրենց կայացման ուղին հարթելու գործում:
Միջազգային կրթական այս ծրագրին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնից ներկայացված ուսանողները ցուցաբերեցին փայլուն առաջադիմություն, ունեցան ակտիվ մասնակցություն գրեթե բոլոր ծրագրերին:
Ուսանողներին ավարտական վկայականներ հանձնեց և շնորհավորեց «Ժողովրդավարության Միջազգային Ինստիտուտի» պատվավոր նախագահ, Հայաստանում Ամերիկայի դեսպան Միշել Մերֆին ... Կարդալ »»»
24 Դեկտեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Այսօր 2011թ դեկտեմբերի 24-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի ուսանողները կազմակերպել էին տարեմուտի երեկո: Օգտվելով այն առիթից, որ այդ օրերին Հայաստան է այցելել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, երեկոն որոշվեց կազմակերպել Հայաստան-Իրան մշակութային կոլորիտով: Չնայած հայկական կողմի սեղանը աչքի էր ընկնում իր տեսքով ու ճաշակով ձևավորմամբ, այնուհանդերձ պարսկական համադամ ուտեստներն ու դրանցով լեցուն սեղանները առավել քան արժանացան հայ երիտասարդների ուշադրությանը: ... Կարդալ »»»
20 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ուսանողների նվիրաբերությունների շնորհիվ այսօր՝ 2011թ. նոյեմբերի 20-ին, հիմնադրվեց կենտրոնի գրադարանը...
Այսուհետ գիրք կարդալը լինելու է նորաձև ու գրավչության պարտադիր պայման... ... Կարդալ »»»
03 Նոյեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

« 1 2 ... 8 9 10 11 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)