Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը մեծ ուրախությամբ պատիվ ունի շնորհավորելու ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող իր դուստր կազմակերպության՝ YSF (Youth Society and Foundation) ատենապետուհի Ադրինե Բանդարյանին՝ ԼՂՀ վարչապետի և կառավարության անունից արժանացած երախտիքի և գնահատականի առիթով:
Ապրիլյան հերոսամարտի օրերին ԱՄՆ Գլենդել քաղաքում Ադրինեն և իր ընկերները հիմնադրել էին "Մեկ ազգ, մեկ բռունցք" հայրենասիրական շարժում-նախաձեռնությունը, որի շրջանակներում նրանք անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին ԼՂՀ պաշտպանական բանակին, որը կրում է շարունակական բնույթ և հետագայում ընդլայնելու է իր աշխատանքների ծավալները և ուղղությունները:
Շնորհավորում ենք "Մեկ Ազգ, Մեկ Բռունցք" նախաձեռնության մեր բոլոր հայրենակիցներին, ղեկավար կազմին ու բոլոր կամավորներին՝ նման հայրենանվեր գործունեություն ծավալելու համար:
Մենք հպարտ ենք և ուժեղ՝ զգալով բոլորիդ ներկայությունը մեր կողքին ու մեր հայրենիքի թիկունքին: