Մանիպուլյացիա. Անձի Աներևույթ Կառավարում
Սովորում ենք, թե ինչպես կարելի է բացահայտել մանիպուլյացիաները և պաշտպանվել դրանցից:
Ըստ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս և մեր օրվա թեմայի բանախոս Մարիամ Մեհրաբյանի, մանիպուլյացիան սկսվում է այն ժամանակ, երբ մարդը քողարկում է իր ցանկությունն ինչ-որ այլ բանի քողի ներքո: Մանիպուլյացիան վարքագիծ է ուղղված այլ անհատի վարքագծի փոփոխությանը։ Մանիպուլյատորները ստիպում են իրենց <<զոհերին>>, որ որոշումը կայացնեն հենց այդ պահին՝ հավատացնելով, որ հետո ուշ կլինի։
Մանիպուլյատորները զոհի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանում, որից հետո իրենց առաջարկածը չնչին մի բան է թվում։
Մանիպուլյացիան կարող է կիրառվել տարբեր ոլորտներում` ընտանիքում, բիզնեսում, աշխատանքային կամ ընկերական կոլեկտիվում, հասարակական կյանքում, ԶԼՄ-ներում: Մանիպուլյատորները փորձում են կառավարել նրանց, ումով նրանք հիացած են, կամ ումից "վախենում" են, կամ նրանց նկատմամբ, ովքեր մեծ վերահսկողություն ունեն իրենց հանդեպ, քան մանիպուլյատորը՝ իր սեփական կյանքի նկատմամբ:
Ըստ Ֆրանկի, մանիպուլյացիան հոգեկան ազդեցություն է, որը կատարվում է գաղտնի, հետևաբար, ի վնաս այն անձանց, ում դա ուղղված է: Իսկ Շիլլերը գտնում էր, որ մանիպուլյացիայի հաջողությունը երաշխավորված է , երբ մանիպուլյացվողը հավատում է, որ այն ամենը ինչ տեղի է ունենում, բնական է և անխուսափելի:
Սեմինարի ընթացքում Պետական Գործիչների Դպրոցի երիտասարդները բացահայտեցին ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ մանիպուլյացիաների դրսևորումները, ձեռք բերեցին հմտություններ՝ ինչպես պաշտպանվել համանման ոտնձգություններից:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը շարունակում է պահպանել իր տեսակի մեջ առաջինը լինելու և թիմով լավագույնը լինելու իր որդեգրած սկզբունքները: