ՊԳԵԴ-YSSF-ը Տարածաշրջանային Գագաթաժողովի և Երկխոսության Նախաձեռնող
24 Ապրիլի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Youth Summit on Regional Conflicts
On April 23-24 ,2016,the representatives of the " Foundation of development of Georgia" Georgi Taktakishvili and Dato Narushvili arrived in Armenia after visiting Ukraine and Azerbaijan.The expert group ,arrived from Georgia, had the opportunity of having a couple of meetings with the youth wings of various political parties and the representatives of active youth public organizations of Armenia. During the meetings our partners informed us about their initiative of organizing a youth conference in Tbiliisi in May on regional security and conflicts issues with the participation of representatives from Russia,Azerbaijan,Ukraine,Georgia,Armenia and Turkey.After the meeting with Armenian youth our Georgian partners traveled to Turkey with the similar mission. Two members from political parties and another two from youth public organizations are to participate in the expected Tbilisi regional conference. The coordination of work of Armenian side was entrusted to Garnik Davtyan,the head of the department of international cooperation and contacts establishment of YSSF,who,we are completely certain, will take this honourable mission with utmost responsibility. 2016թ-ի ապրիլի 23-ից 24-ը Հայաստան էին ժամանել "Վրաստանի Զարգացման Հիմնադրամի" ներկայացուցիչներ Գեորգի Տակտակիշվիլին և Դաթո Նարուշվիլին, ովքեր մինչ Հայաստան գալը, այցելել էին Ուկրաինա և Ադրբեջան:Վրաստանից ժամանած փաստահավաք խմբի անդամները հնարավորություն ունեցան մի շարք հանդիպումներ ունենալ ՀՀ կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ) երիտասարդական թևերի երիտասարդների հետ, քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (ՊԳԵԴ-YSSF, Միասնություն ՀԿ, Սերունդ ՀԿ, Համահայկական երիտասարդական կենտրոն, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ, Երիտասարդ ակումբների դաշնություն, Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա): Հանդիպումների ընթացքում մեր գործընկերները տեղեկացրին, որ առաջիկայում՝ մայիս ամսին, Թբիլիսիում, նրանք նախաձեռնում են իրականացնել երիտասարդական կոնֆերանս` Տարածաշրջանային անվտանգության և Կոնֆլիկտների վերաբերյալ, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդների հետ հանդիպումից հետո վրացի գործընկերները մեկնեցին Թուրքիա՝ համանման առաքելությամբ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մի շարք տարածաշրջանային խնդիրներ, դրանց հանգուցալուծման խաղաղ հնարավորություններ և երկխոսությունների անհրաժեշտությանն ուղղված տեսակետներ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախատեսվող տարածաշրջանային կոնֆերանսին յուրաքանչյուր երկրից պետք է մասնակցեն երկուական երիտասարդ քաղաքական կուսակցություններից և երկուական ներկայացուցիչներ երիտասարդական-հասարակական կազմակերպություններից: Հայաստանյան կողմից աշխատանքների համակարգումը վստահվեց Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի միջազգային համագործակցության և կապերի հաստատման բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանին, ով, վստահ ենք, ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի այսքան պատասխանատու և պատվաբեր առաքելությունը: Ապրիլի 23-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին վրաց գործընկերներին և բոլոր ներկաներին տրվեցին անմոռուկներ, որոնք մեզ տրամադրվել էին Հյուսիսային Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Մինասյանի կողմից, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|