On the 9th of April ,The OSCE Minsk Group Co-Chairs arrived Armenia,but none of them condemned the Azerbaijani aggression against Nagorno Karabakh.
Youth School of States Figures, among many youth and non-governmental organizations "welcomed'' the co-chairs of the Minsk Group ,at the Ministry of Foreign Affairs,the demonstrators demanded the civil society to bring an end to the fake diplomatic puns and take Christian and Humanitarian values into account.
YSSF thinks that we,all Armenians should help and encourage our soldiers not only on the first-line but also from here,Armenia and diaspora,and we must make our foreign and international officials understand that the Armenian soldier pays the price of their partiality.
2016թ-ի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետություն ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի հանձնաժողովի եռանախագահները, որոնց երկրների նախագահները մեկ բառով նույնիսկ որևէ կերպ չդատապարտեցին Ադրբեջանի սանձարձակ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, Հայաստանի մյուս ազդեցիկ և ամենօրյա գործունեություն ծավալող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ, "դիմավորեցին" Մինսկի խմբի համանախագահներին՝ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության առջև և պահանջեցին քաղաքակիրթ աշխարհին վերջ դնել կեղծ դիվանագիտական բառախաղերին և ի վերջո տեր կանգնել քրիստոնեական ու համամարդկային արժեքներին:
ՊԳԵԴ-YSSF կազմակերպությունը այն կարծիքին է, որ մեր զինվոր ընկերներին մենք պետք է օգնենք թիկունքից, մեր քաղաքական ու պետական այրերին ոգևորենք մեր միասնականությամբ, իսկ օտարերկրյա խավիարասեր գործիչներին էլ հասկացնենք, որ իրենց կողմնապահության կամ այսպես ասած ուժերի հավասարակշռության պահպանման դիմաց հայ զինվորն իր արյունով է վճարում: