ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Մարտ » 29 » Բիզնես Հանդիպում Թեյի Շուրջ
Բիզնես Հանդիպում Թեյի Շուրջ
29 Մարտի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Business meeting over tea

Days ago Youth School of State Figures had the opportunity to participate in a "Business meeting over tea" orgnized by "Union of Young businessmen of Armenia" in Yerevan “ El SKY” club.This time the speaker was Smbat Nasibyan, who is the founder of "Converse Bank" CJSC . At the time of the meeting Smbat Nasibyan, talked about his career, the opportunities and gaps in the field of business of Armenia.

He encouraged young entrepreneurs and beginners, to be optimistic and strive for their aims, not to be limited only by the internal market, but to integrate into the international market, taking advantage of the opportunities offered by the Internet. The meeting was interactive, which gave YSSF members the opportunity to express their subjectives freely and to ask the questions they wanted. Future entrepreneurs especially asked how to start business without money , finding new markets and implement the right Marketing. There were also interesting discussions about the problems which today's consumer market and businessman face.

The youth of YSSF were so enthusiastic, that after the meeting one of our students thought about franchising. The youth of YSSF never stop learning, never get tired of quest to new areas and do not complain when they face some difficulties.
The State activity starts from everyone.

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի երիտասարդներն օրեր առաջ Երևանի "EL SKY" ակումբում առիթ ունեցան ներկա լինելու «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» կողմից կազմակերպած «Բիզնես հանդիպում թեյի շուրջ» խորագրով հերթական հանդիպմանը: Այս անգամ բանախոսը «Կոնվերսբանկ» ՓԲԸ- ի հիմնադիր Սմբատ Նասիբյանն էր:

Հանդիպման սկզբում հյուրը խոսեց իր անցած ճանապարհի, Հայաստանում բիզնես ոլորտի հնարավորությունների ու բացերի մասին: Երիտասարդներին ու սկսնակ ձեռներեցներին նա կոչ արեց, անկախ առկա խնդիրներից, լինել լավատես ու գնալ դեպի նպատակը, չսահմանափակվել միայն ներքին շուկայով և ինտեգրվել միջազգային շուկա՝ օգտվելով համացանցի ընձեռած հնարավորություններից: Հանդիպումn ինտերակտիվ էր, ինչը մեծապես նպաստեց ՊԳԵԴ-ականներին ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը և հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը: Ապագա ձեռներեցների հարցերը հիմնականում առանց գումար բիզնես սկսելու, նոր շուկաներ գտնելու և ճիշտ մարկետինգ իրականացնելու մասին էին: Հնչեցին հետաքրքիր կարծիքներ նաև մերօրյա սպառողական շուկայի և գործարարի առջև ծառացած խնդիրների մասին: ՊԳԵԴ-YSSF-ի երիտասարդներն այնքան էին տարվել օրվա սեմինարով, որ հանդիպումից հետո, թիմային քննարկման ժամանակ, մերոնց մտքով անցավ նաև զբաղվել ֆրենչայզինգով:

Ահա այսպիսին են ՊԳԵԴ-ի երիտասարդները՝ երբեք չեն դադարում սովորել, չեն հոգնում նոր ասպարեզների փնտրտուքից ու չեն տրտնջում, երբ դժվարությունների են հանդիպում: Պետական ու պետականաշեն գործունեությունը սկսվում է յուրաքանչյուրից, իր գտնվելու ցանկացած վայրից ու իր շրջապատի հանդեպ ցուցաբերած հոգատար վարքագծից:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)