The assignment between Youth School of State Figures and Northern University, provides its positive results every day. Days ago, due to our partners and good friends, our school members had the opportunity to meet the third Ombudsman Karen Andreasyan, hear him, ask questions both in and out of theme of the day. At the time of the meeting the Ombudsman talked about the ''Decleration of Human Rights'' and its adoption, he explained, that the declaration is the only document, in which the basic human Rights are fixed.
During the seminar, lasting from 16th to 18th of March, the youth of YSSF had the great opportunity to understand not only the core point of the Ombudsmen Institution, but also to discuss some questions referring to the Human Rights, to become familiar with some aspects of the Ombudsman's activities, and to discuss the effectiveness of some solutions suggested by the staff (etc.).
YSSF is deeply thankful to the Student Council of Northern University, particularly the head of it Razmik Minasyan,(Who is also one of the outstanding members of YSSF) due to whom, the participation of our youth in this meeting became possible, and this kind of meetings are to be continuous and will foster our youth to gaine experience and also some skills.
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի և Հյուսիսային Համալսարանի Ուսանողական Խորհրդի միջև ամիսներ առաջ կնքված համագործակցության հուշագիրը վաղուց տալիս է իր դրական արդյունքները և տալիս է իր ամենօրյա դրական արդյունքները: Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF կազմակերպխության երիտասարդները մեր գործընկերների շնորհիվ հրաշալի առիթ ունեցան հանդիպելու Հայաստանի Հանրապետության Մարդու Իրավունքների երրորդ Պապշտպան Կարեն Անդրեասյանին, լսել նրան ու տալ այնպիսի հարցեր, որոնք նաև կարող է չհամընկնեին օրվա թեմայի հետ:
Հանդիպման ժամանակ բանախոսը մանրամասն անդրադարձավ Մարդու Իրավունքների Հռչակագրին ու նրա ընդունմանը, պարզաբանեց, որ այն հանդիսանում է այն միակ հիմնական փաստաթուղթը, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները։ Մարտի 16-18-ը տևող սեմինար-դասընթացներին ՊԳԵԴ երիտասարդները հնարավորություն ունեցան հասկանալու և ըմբռնելու ոչ միայն օմբուդսմենի ինստիտուտի բովանդակությունը, այլ նաև մի շարք իրավահարաբերությունների առնչվող հարցեր, պարզաբանել Կարեն Անդրեասյանի գործունեության հետ կապված առանձին դրվագներ, դժվարին իրավիճակներ և քննարկել այս կամ այն բարդ իրավիճակում նրա աշխատակազմի կողմից ընտրված ելքերի արդյունավետությունը:
ՊԳԵԴ-YSSF-ը մեծապես շնորհակալ է իր գործընկեր Հյուսիսային Համալսարանի Ուսանողական Խորհրդին, մասնավորապես նրա նախագահ և ՊԳԵԴ-YSSF-ի լավագույն ներկայացուցիչներից Ռազմիկ Մինասյանին, ում շնորհիվ հնարավոր եղավ մեր կազմակերպության երիտասարդների մասնակցությունը նշված հանդիպմանը, ինչը կրելու է շարունակական բնույթ և նպաստելու է մեր ուսանողների ու երիտասարդների փորձի և հմտությունների ձեռքբերմանը: