Բանավեճերը ՊԳԵԴ-YSSF-ում Գրավիչ են
20 Մարտի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
The first month of spring began with various programs and, of course a heat debate for young people especially for YSSF. In the club"When the youth are debating''our intelectuals tried to practice their knowledge and skills and communicated with their peers and more experienced ones, exchanged their intellect.Some details about the rules of debateing including maintaining techniques were useful tips for ensuring the success of the upcoming debates.
The emotions that many young people of YSSF got, inspired them to have their own debate club in YSSF, which allows them not only to compete, but also to exchenge each other's experience and knowledge, So Seeing the enthusiasm of our youth and supporting their aspiration, PGED- YSSF founder-director Gevorg Manukyan, appointed Garegin Simonian as the head and the coordinator of the debate club of our school.Garegin always cares for the successful performance of our school team. all members of YSSF enthusiastically accepted this news. Our youth has already started to work in the debate club. We wish you a wonderful and educative discussions which are important in order not only to win, but also to learn and learn from these process. Congratulations on, establishment of a new department and thank you dear students, that you have become the face and the symbol of our school. ՊԳԵԴ-YSSF երիտասարդների համար գարնան առաջին ամիսն սկսվեց բազմաբնույթ ծրագրերով և իհարկե, թեժ բանավեճերով: «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբում մեր Դպրոցի ինտելեկտուալները իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները փորձեցին գործնականում, հաղորդակցվեցին իրենց տարեկիցների և առավել փորձառու անհատների հետ, փոխանակվեցին իրենց տեղեկություններով և բանավեճի վարման տեխնիկայի կանոնների որոշ նրբություններով, ստացան օգտակար խորհուրդներ՝ առաջիկա բանավեճերի հաջող ընթացքի ապահովման համար: Բանավեճերից ստացած գիտելիքներն ու էմոցիաներն այնքան շատ են ոգևորել ՊԳԵԴ-YSSF երիտասարդներին, որ նրանք օրեր առաջ որոշել են Դպրոցի ներսում ունենալ սեփական բանավեճի ակումբը, որի շնորհիվ նրանք ոչ միայն կմրցեն, այլև հնարավորություն կստանան միմյանց հաղորդել սեփական փորձն ու գիտելիքները, մարզել մեր Դպրոցի յուրաքանչյուր երիտասարդի՝ համանման գործընթացներին նախապատրաստելու նպատակով: Տեսնելով մեր երիտասարդների ոգևորությունն ու ընդառաջելով նրանց ցանկություներին, ՊԳԵԴ-YSSF հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը մեր դպրոցի ներսում բանավեճի ակումբի հիմնադրման ու այդ ակումբի աշխատանքների համակարգման խմբի ղեկավար նշանակեց Գարեգին Սիմոնյանին, ով մշտապես հոգ է տարել մեր Դպրոցի թիմի պատրաստվածության և նրանց հաջող ելույթների համար: ՊԳԵԴ-YSSF ողջ անձնակազմն ու երիտասարդները մեծ խանդավառությամբ ընդունեցին այդ փաստը ու ոգևորությամբ արդեն իսկ սկսել են բանավեճի ակումբի կազմակերպման աշխատանքները: Մաղթում ենք արդյունավետ քննարկումներ և բանավեճեր մեր թիմի հրաշալի և միմյանց փոխլրացնող երիտասարդներին, որոնց համար բանավեճերում կարևորը ոչ միայն հաղթելն է, այլ նաև այդ գործընթացներից սովորելն ու դասեր քաղելը: Շնորհավոր ՊԳԵԴ-YSSF-ի նոր ենթակառույցի հիմնադրումը և շնորհակալություն սիրելի դպրոցականներ, որ վաղուց արդեն դարձել եք մեր դպրոցի դեմքն ու խորհրդանիշը: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|