Նեյրոլինգվիստիկա, Էթիկետ և NETիկետ ՊԳԵԴ-YSSF-ում
18 Մարտի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Neurolinguistics, Etiquette and Netiquette in YSSF
As it has already been proved any event in YSSF and every academic day is exceptional, interesting and unique. Thus our next class which took place on March 13 was no exception. YSSF members visited Daniel Jhangiryan a specialist of neuro-linguistic programming, candidate of economic sciences, and assistant professor. The meeting was named “Business Etiquette” during which the trainer represented the components of business etiquette in a very detailed and easy way. He also dealt with the impact of body language and speech, and simultaneously showed them both in practice and in videos. His notable observation which was directed to rhetoric was also quite interesting. The meeting was really rich with real and modern examples, and was full of the discussions of some incidents describing local and international experience, which in its turn contributed to the understanding of the given material. The warm, sunny day was also favorable and gave the youngsters great chance to share their impression, knowledge and gained experience with each other in the wonderful spring garden. At the end of the meeting Gevorg Manukyan- the head of YSSF, had a private talk with the orator, and came to some agreements, which, in the future, will provide our members with brilliant and exceptional opportunities. Nearly everyone, that is, both our members and the individuals who are interested in our activities, are sure that in our school nothing is monotonous and almost never is repeated, but we truly hope, that any new event in YSSF surely exceeds the previous one. Ինչպես արդեն համոզվել եք, ՊԳԵԴ-YSSF-ում ցանկացած միջոցառում և ուսումնական օր բացառիկ է, հետաքրքիր և անկրկնելի: Նման օրերից բացառություն չեղավ նաև մարտի 13-ի մեր հերթական դասը: ՊԳԵԴ-ականները հյուրընկալել էին նեյրոլեզվաբանական ծրագրավորման մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Դանիել Ջհանգիրյանին: «Գործարար Էթիկետ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում դասընթացավարը բավականին մանրամասն ու շատ մատչելի ձևով լսարանին ներկայացրեց գործարար էթիկետի բաղկացուցիչ նորմերին, անդրադարձավ մարմնի ժեստերի և խոսքի ազդեցությանը, զուգահեռաբար դրանք ցուցադրելով գործնականում և տեսանյութերի միջոցով: Բավականին հետաքրքիր էր նաև հռետորիկային և հռետորաբանությանն ուղղված նրա կատարած ուշագրավ դիտարկումները: Հանդիպումն ավելի քան հարուստ էր իրական և ժամանակակից օրինակներով, տեղական ու միջազգային փորձը նկարագրող միջադեպերի քննարկմամբ, ինչը լավագույնս նպաստեց ներկայացված նյութի ընկալմանը: Հաճելի արևային օրը նույնպես նպաստում էր, որ մեր երիտասարդները գարնանային այգում կարողանան միմյանց հետ կիսվել իրենց ստացած գիտելիքներով և փոխանակվեն իրենց ձեռք բերած փորձով: Հանդիպման վերջում ՊԳԵԴ-YSSF հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանն առանձնազրույց ունեցավ բանախոսի հետ, ձեռք բերվեցին առաջիկայում համագործակցության փայլուն պայմանավորվածություններ ու բացառիկ հնարավորություններ մեր կազմակերպությունը ներկայացնող երիտասարդների համար: Այն, որ ՊԳԵԴ-YSSF-ում ոչինչ միօրինակ չի լինում և գրեթե չի կրկնվում, համոզված են մեր Դպրոցի բոլոր սաներն ու մեր Դպրոցի գործունեությամբ հետաքրքրված անհատները, սակայն մենք լիահույս ենք, որ Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում տեղի ունեցող ցանկացած նոր իրադարձություն վստահաբար գերազանցում է նախորդին: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|