ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Մարտ » 11 » Կոշտ և Մեղմ Բանակցություններ ՊԳԵԴ-YSSF-ում
Կոշտ և Մեղմ Բանակցություններ ՊԳԵԴ-YSSF-ում
11 Մարտի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Aggressive and soft negotiations in YSSF
YSSF differs from all other organizations in serving not only as a source of getting knowledge, but also as a laboratory of applying this knowledge in practice. In our school each young, who is sure of his acquired knowledge and his own abilities, can undertake seminars and trainings himself, can learn and teach at the same time acquiring invaluable experiences and skills for his successful future and career.

A few days ago one of our best students of our school, Ararat Matinyan, who is a graduate of the faculty of International Relations of Yerevan State University and now studies in the Academy of Management of the Republic of Armenia, implemented a seminar-training in the title of “Negotiations: its tactics and skills”, which will be continuing.

Ararat presented in interesting and impressive way what are negotiations, how to conduct those, he explained differences, advantages and disadvantages of hard and soft negotiations, important principles of conducting negotiations, acquainted with the features of both the national and specific countries and states.

YSSF members were following with great interest to the trainer’s speech and arguments which sometimes were accomplished with YSSF director Gevorg Manukyan’s references and practical examples, which made the knowledge more figurative and made possible to see it in reality and action.

It was pretty impressive when during the seminar there evolved debates and dialogues (containing elements of negotiations) between our members, which, of course, gave opportunity to ascertain in place how can each one persuade his interlocutor, and what is the limit of his concessions. We are happy to emphasize one more time that in YSSF everyone’s knowledge turns universal, and we are always the best when we are together.

МШГД отличается от других организаций тем, что она не только источник знаний, но в своем роде является и лабораторией для их применения. Каждый представитель нашей школы, кто уверен в своих силах, может сам проводить семинары-тренинги и получить опыт для дальнейшего карьерного роста.

Несколько дней назад один из лучших студентов МШГД - Арарат Матинян, который закончил факультет международных отношений ЕГУ и сейчас продолжает учебу в Академии управления РА, провёл семинар-тренинг на тему - "Переговоры, тактика и стратегия". Арарат очень интересно и впечатляюще представил в своей презентации, что такое переговоры, как их вести, объяснил разницу ведения мягких и жестких переговоров, преимущества и недостатки, важные принципы переговоров, а также национальные различия ведения переговоров. Члены МШГД внимательно следили за словами и приведенными аргументами тренера, которые время от времени чередовались дополнениями и практическими советами Геворга Манукяна.

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցն իր տեսակի մեջ տարբերվում է բոլոր մյուս կազմակերպություններից նրանով, որ այն երիտասարդների համար ծառայում է ոչ միայն որպես գիտելիքների ստացման աղբյուր, այլ նաև դրանք գործնականում կիրառելու լաբորատորիա: Մեր դպրոցում յուրաքանչյուր երիտասարդ, ով վստահ է իր ձեռք բերած գիտելիքների ու սեփական կարողությունների վրա, կարող է նաև ինքը նախաձեռնել սեմինարներ և թրեյնինգներ՝ սովորելու հետ զուգահեռաբար զբաղվել նաև սովորեցնելով, նման յուրաքանչյուր փորձի ժամանակ ձեռք բերելով անգնահատելի փորձառություններ և հմտություններ իր ապագայի և կարիերայի առավել հաջող կազմակերպման համար:

Օրեր առաջ մեր Դպրոցի լավագույն սովորողներից Արարատ Մատինյանը, ով ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ այժմ ուսանում է ՀՀ Կառավարման Ակադեմիայում, ՊԳԵԴ-YSSF-ականների համար իրականացրեց «Բանակցություններ. Մարտավարություն և Ռազմավարությունը» խորագրով թրեյնինգ- սեմինար, որը կրելու է շարունակական բնույթ:Արարատը շատ հետաքրքիր ու տպավորիչ կերպով ներկայացրեց, թե ինչ են բանակցությունները, ինչպես վարել դրանք, բացատրեց կոշտ և մեղմ բանակցություններ վարելու տարբերությունները, առավելություններն ու թերությունները, բանակցություններ վարելու կարևոր սկզբունքները, ծանոթացրեց բանակցություններ վարելու ինպես ազգային, այնպես էլ որոշ երկրների ու պետությունների առանձնահատկություններին:

$CUT$ ՊԳԵԴ-YSSF-ականները ուշի ուշով հետևում էին դասընթացավարի խոսքին և փաստարկներին, որոնք երբեմն-երբեմն լրացվում էին ՊԳԵԴ ղեկավար Գևորգ Մանուկյանի մեջբերումներով և առարկայական օրինակներով, ինչն ավելի պատկերավոր էր դարձնում գիտելիքը և հնարավոր դարձնում այն տեսնել իրականության և գործողության մեջ:

Բավականին ոգևորիչ էր այն փաստը, որ սեմինարի ընթացքում մեր սովորողների միջև տեղում ծավալվեցին ինչպես բանավեճեր, այնպես էլ բանակցությունների տարրեր պարունակող երկխոսություններ, որոնք անշուշտ հնարավորություն տվեցին տեղում պարզելու, թե որքանով է կարողանում յուրաքանչյուրը համոզել իր զրուցակցին և որքան է նրա զիջումների սահմանը: Մենք ուրախ ենք մեկ անգամ ևս արձանագրել, որ ՊԳԵԴ-YSSF-ում յուրաքանչյուրի գիտելիքը դառնում է բոլորինը, և մենք մշտապես լավագույնն ենք, երբ միասին ենք:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մարտ 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)