ՊԳԵԴ-YSSF-ը Նշում է Գեղեցկության և Կանանց Միջազգային Տոնը
11 Մարտի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
PGED-YSSF celebrates International Women’s Day
For the past 3 years, Youth School of State Figures celebrated International Women’s Day. YSSF is an exclusive organization that is dominated by female members and their presence of elegance and exquisiteness doesn’t go unnoticed. 2016 was especially very memorable as we continued to celebrate Spring and beauty.When we were getting ready to discuss a plan for the holiday, we learned that the festivity was entirely organized by the members of YSF, led by Chairperson Adrine Bandaryan. The only request was that YSSF members relish the evening with joy and happiness, embracing beauty and class. The surprise didn’t end there. During the gathering, Yerevan City Council member Grigori Gregoryan joined the party and gave all the females bouquet of flowers, which was a very pleasant gesture as he inspired optimism and good wishes to all as well as confidence that endeavors will flourish in the near future. PGED-YSSF organization expresses its deepest gratitude to our fellow organization YSF and leader Adrine Bandaryan and unforgettable surprise bestowed by Grigory Gregoryan. We appreciate their enduring encouragement and confidence in promoting new projects and merriments. «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցն»՝ արդեն երրորդ տարին անընդմեջ, իր աշխատակազմի հետ համատեղ նշում է գեղեցկության և կանանց միջազգային տոնը: ՊԳԵԴ-YSSF-ն այն բացառիկ կազմակերպություններից է, որտեղ իրենց ինտելեկտուալ ներկայությամբ աղջիկները կազմում են մեծամասնություն և մեր կազմակերպության աշխատակազմի տղաների համար գեղեցկության մեկամսյակը գրեթե երբեք չի դադարում: 2016թ-ի գարնանային այս գեղեցիկ օրը երկար կպահպանվի ՊԳԵԴ-YSSF-ականների հիշողության մեջ, քանի որ այս տարի առաջին անգամ այդ տոնական օրը իրական ու անմոռանալի հանդիսության վերածվեց ԱՄՆ մեր քույր կազմակերպության՝ YSF-ի գործադիր մարմնի և նրա ատենապետուհի Ադրինե Բանդարյանի հաճելի անակնկալի շնորհիվ: Երբ մենք պատրաստվում էինք Լոս Անջելեսի մեր քույր կազմակերպության խորհրդի անդամների հետ համատեղ քննարկել՝ տոնական օրվա միջոցառումների իրականացման ծրագրերը, տեղեկացանք, որ այս անգամ ամեն բան արված է նախապես, մեր փոխարեն և առանց մեզ: Ըստ մեր ամերիկյան գործընկերների "պահանջի", ՊԳԵԴ-ականները պետք է ապահովեին միայն լիարժեք տոնական տրամադրություն և ուրախ, անկաշկանդ մասնակցություն խնջույքահանդեսին: ՊԳԵԴ-ականների համար նախատեսված անակնկալները, ինչպես ակնհայտ դարձավ նաև հետո, այսքանով դեռ չէին սահմանափակվելու: Տոնական երեկոյի ինչ որ պահի մեր խնջույքին անակնկալ միացավ նաև Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանը, ով մեր կազմակերպության բոլոր աղջիկներին նվիրեց տոնական ծաղկեփնջեր և իր բարեմաղթանքներով լավատեսություն ներշնչեց բոլորին, ինչպես նաև համոզմունք, որ մեր թիմային աշխատանքներն անպայման մոտ ապագայում կտան իրենց պտուղները: Կրկնակի անգամ անակնկալի եկած մեր երիտասարդներին ոչինչ չէր մնում անել, քան առավելագույնս վայելել օրվա ուրախությունն ու իր բարեկամ-գործընկերների մատուցած անակնկալ նվերները: ՊԳԵԴ-YSSF կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Լոս Անջելեսի YSF կազմակերպության մեր գործընկեր-հայրենակիցներին և նրանց աշխատանքները համակարգող աենապետուհի Ադրինե Բանդարյանին՝ ՝ անակնկալ տոնախմբության համար, Երևան քաղաքի ավագանու անդամ և «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» կազմակերպության պատվավոր անդամ Գրիգորի Գրիգորյանին՝ մշտապես մեր երիտասարդների կողքին լինելու, նրանց քաջալերելու և նորանոր ծրագրերի իրականացմանը սատարելու համար: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|