One of the missions of the YSSF is to provide the youth with platform of self-expression and establishment. As a result, we had a great acquisition. Due to the efforts of YSSF team, we managed to create practical relations with the head staff of the debating club named “When the youth is debating”. A few members of our organization had an opportunity to participate in the courses on the topic “Bases of debate.” YSSF members got acquainted with the basic principles of debate, and with the methods and tactics of building and presenting speech.
In the next couple of days, YSSF will participate in an organized debate in which our members will take part by two teams PGET and YSSF to broaden the possibility and probability of winning. YSSF entire team announces sincere gratitude to the head staff of the debate club for providing us with such an opportunity and congratulates on the start of the first contest which will be held on March 4, 2016.
ՊԳԵԴ-YSSF կազմակերպության առաքելության կարևոր ուղղություններից մեկը մեր երիտասարդներին ինքնադրսևորման և կայացման հարթակների տրամադրումն է և դրանց ապահովումը: Այս կարևոր սկզբունքի ապահովման ճանապարհին մենք օրեր առաջ մեծ ձեռքբերում ունեցանք:
ՊԳԵԴ-YSSF կազմակերպության աշխատակազմի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ գործընկերային կապեր հաստատել«Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի ղեկավար կազմի հետ: Արդյունքում մեր կազմակերպության մի խումբ երիտասարդները հնարավորություն ստացան մասնակցել «Բանավեճի հիմունքներ» թեմայով դասընթացներին, որի շնորհիվ ՊԳԵԴ-ականները ծանոթացան բանավիճելու հիմնական սկզբունքներին, խոսքի կառուցման և ներկայացման հնարքներին:
Ուրախությամբ ուզում ենք նշել, որ օրեր առաջ ակումբում ներգրավված երիտասարդների միջև իրականացվել է թիմային բանավեճեր իրականացնելու մրցույթի վիճակահանություն: Մեր կազմակերպության երիտասարդները ներկայացված կլինեն միանգամից երկու թիմով՝ ՊԳԵԴ և YSSF, որի շնորհիվ թե մեր մասնակցային գործակիցն է շատ, և թե մեր թիմերից որևէ մեկի՝ մրցութային տեղ նվաճելու հավանականությունը:
ՊԳԵԴ-YSSF ողջ թիմը շնորհակալություն է հայտնում բանավեճի ակումբի ղեկավար կազմին՝ մեր երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու համար և շնորհավորում 2016 թվականի մարտի 5-ին առաջին մրցափուլի մեկնարկի կապակցությամբ: