ՊԳԵԴ-YSSF-ը Հյուրընկալեց ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ Քոլեջի Երիտասարդներին
27 Փետրվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
On February 27, 2016 YSSF organization had the pleasure of meeting and greeting guests from the United States.
Visitors included Helen Brehany and Alison Steferark: bachelor students from Stonehill College, Massachusetts. They were accompanied by Asya Hayrapetyan, the representative of Eurasia International University, who had her own active and valuable contribution in organizing the event. Our guests are visiting Armenia to study Armenian-Turkish and Armenian-Azerbaijani conflict, to understand the essence and types of manifestation, their transformation, analyze the opinion and viewpoint of our youth, non-governmental organizations and the society and to better understand how/what Armenians see as a possible solution to this ongoing conflict. The meeting was held in English. YSSF members had the opportunity to express their viewpoint in English. The meeting was very friendly and neither side felt that they were communicating in different languages with the people who just some hours before seemed foreign for each other. It was very clear that the knowledge and opinions that our guests had were generally based on the stream of either official or partial information. During discussion, YSSF members were able to pain a more realistic picture of the issues at hand. At the end of the meeting YSSF youth presented them "Anmoruk-Forget Me Nots" and Gevorg Manukyan arranged a collaborative visit to Cicernakaberd (April 24th Memorial). Our guests will be in Armenia until July and we will have some opportunities to meet with them again and organize a few more events. We understand the true meaning of unity and our partners share the same mentality. 2016թ-ի փետրվարի 27-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց կազմակերպությունը պատիվ ունեցավ հյուրընկալելու ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սթոնհիլ քոլեջի ավարտական կուրսերի հետազոտող-ուսանողներ Helen Brehany-ին և Alison Steferak-ին: Նրանց ուղեկցում էր Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչ Ասյա Հայրապետյանը, ով իր անմիջական և գործուն ներդրումն ուներ այսօրվա կլոր սեղանի կազմակերպման գործում: Մեր հյուրերը Հայաստանում են՝ ուսումնասիրելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կոնֆլիկտները, հասկանալ դրանց էությունն ու դրսևորման ձևերը, դրանց տրանսֆորմացիան, ուսումնասիրել մեր երիտասարդության, հասարակական կազմակերպությունների և մեր հասարակության լայն շերտերի կարծիքներն ու տեսակետները՝ այս կոնֆլիկտների հանգուցալուծման շուրջ: Հանդիպման հաղորդակցության լեզուն անգլերենն էր, որի շնորհիվ ՊԳԵԴ-YSSF սովորողները առիթ ունեցան իրենց տեսակետները հայտնել անգլերեն լեզվով, ինչպես նաև գործնականում կիրառել իրենց քաղաքագիտական, պատմագիտական գիտելիքներն ու անհատական կարողությունները: Հանդիպումն անցավ այնքան ջերմ և բարեկամական մթնոլորտում, որ կողմերից ոչ մեկը գրեթե չէր զգում, որ շփվում են միմյանց համար օտար լեզվով և ժամեր առաջ օտար թվացող մարդկանց հետ: Ուշագրավ էր այն փաստը, որ մեր հյուրերի տեղեկություններն ու գիտելիքները հենված էին հիմնականում կամ պաշտոնական, կամ էլ ուղղորդված ու կողմնակալ ինֆորմացիոն հոսքերի վրա: Ի պատիվ իրենց, նրանք, սակայն հասկացել էին, որ խնդրի շուրջ իրական պատկեր ունենալու համար իրենք պետք է լինեն կոնկրետ հակամարտող երկրներում, որի շնորհիվ միայն կարող են ավելի խորը տեղեկատվություն իմանալ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ և լսել ոչ միայն պետական, պաշտոնական տեսակետներ ու մոտեցումներ, այլ նաև քաղաքացիական հասարակության կոնկրետ խմբերի և միավորների կարծիքներ ու առաջարկներ նույնպես: Հանդիպման ավարտին ՊԳԵԴ-YSSF կազմակերպության երիտասարդները մեր հյուրերին նվիրեցին անմոռուկներ, իսկ կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը նրանց հետ ձեռք բերեց պայմանավորվածություն՝ ապրիլի 24-ին մեր կազմակերպության երիտասարդների հետ միասին բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք՝ խնկարկելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Մեր հյուրերը Հայաստանում են լինելու մինչև հուլիս ամիսը և մենք դեռ մեկ անգամ չէ, որ առիթ կունենաք հանդիպելու նրանց և համատեղ կազմակերպելու հետաքրքիր ու ճանաչողական միջոցառումներ: Իսկապես ՊԳԵԴ-YSSF-ում ամեն օր պատմություն և ապագա է կերտվում, որին օգնում են ոչ միայն մեր գործընկերները, այլ նաև երիտասարդները, ովքեր ցանկանում են իրապես տիրապետել միասին լավագույնը լինելու արվեստին: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|