ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Փետրվար » 23 » Պարգևատրումներ և Նոր Նշանակումներ ՊԳԵԴ-YSSF-ում
Պարգևատրումներ և Նոր Նշանակումներ ՊԳԵԴ-YSSF-ում
23 Փետրվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Rewards and new appointments in YSSF

On February 20, 2016 YSSF non-governmental organization with its sister organization - Youth Society and Foundation (YSF), summed up the results of the “Logo contest” which was announced one month ago. We had more than 3 dozens participants, some of which had multiple entries.At the beginning the prize, which was laptop LENOVO, was designed only for the author of the winning project, but some of the projects, presented during the competition, were equally worthy of being the first. According to the decision of Adrine Bandaryan, the participants whose projects would take prize-winning places would get financial awards.

During complex and intense discussions, finally they chose the projects which took first three places, and their authors were awarded by Gevorg Manukyan who is the founder of YSSF. Third place went to Hovhannes Gevorgyan, second place achieved Siranush Torosyan-one of the best students of our School, and the first place gained Arusik Gevorgyan-ESU student.However, the consideration didnt end there. Taking into consideration due to uncontrolled circumstances, this year some of our friends and their brothers enlisted in the army, YSSF colleges made a decision to award them financially. It was really exciting and touching when one of the members of our organization Khoren Ispiryan from Vanadzor military unit called and thanked our team and Adrine Bandaryan for assisting his family and for always being with him and encouraging him.

At the end of the meeting YSSF assistant Elen Khachatryan informed the members about the new decision, made by the founder of the organization, according to which some of our students will govern corresponding spheres, due to which our school will acquire new qualities and new reliable partner connections. Any event organized by YSSF is full of surprises and nearly never occurs without emotional “incidents”. We truly posses the secrets of unity and together enjoy its results.

2016թ-ի փետրվարի 20-ին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց Հասարակական Կազմակերպությունը, իր ամերիկյան քույր կազմակերպության` Youth Society and Foundation (YSF)-ի խորհրդի հետ համատեղ, ամփոփեցին մեկ ամիս առաջ հայտարարված խորհրդանիշերի` լոգոների համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երեք տասնյակից ավելի հեղինակներ, որոնց ներկայացրած նախագծերը գերազանցում էին յոթ տասնյակը: Սկզբնապես մրցանակ` LENOVO համակարգիչ, նախատեսված էր միայն հաղթող նախագծի հեղինակին, սակայն մրցույթի ընթացքում ներկայացված նախագծերից մի քանիսը հավասարապես արժանի էին առաջինը լինելուն: ԱՄՆ YSF կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանի որոշմամբ, խոշոր դրամական մրցանակներ սահմանվեցին նաև այն նախագծերի հեղինակներին, որոնց աշխատանքները կզբաղեցնեն մրցանակային տեղեր:

Իսկապես բարդ և լարված քննարկումների արդյունքում, վերջապես որոշվեցին առաջին երեք տեղեր զբաղեցրած նախագծերը, որոնց հեղինակները պարգևատրվեցին ՊԳԵԴ-YSSF կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանի կողմից: 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Հովհաննես Գևորգյանը, 2-րդ տեղը մեր Դպրոցի լավագույն ուսանողներից Սիրանուշ Թորոսյանը, իսկ առաջին տեղը` ԵՊՀ ուսանողուհի Արուսյակ Գևորգյանը:

Սակայն մրցանակներն այսքանով չավարտվեցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԳԵԴ-YSSF-ից այս տարի հայկական բանակ զորակոչվեցին մեր ընկերներն ու նրանց եղբայրները, YSF-ի մեր գործընկերների կողմից դրամական պարգևներ տրվեցին նաև նրանց ընտանիքի անդամներին: Շատ հուզիչ էր, երբ հենց մեր միջոցառման ժամանակ մեզ Վանաձորի զորամասից, զինվորական երդում ընդունելուց անմիջապես հետո զանգահարեց մեր կազմակերպության անդամ Խորեն Իսպիրյանը և իր շնորհակալանքի խոսքերն ուղղեց մեր թիմին և YSF կազմակերպության ղեկավար Ադրինե Բանդարյանին` իր ընտանիքին աջակցելու և մշտապես իր կողքին գտնվելու զգացումներ պարգևելու համար:

Հանդիպման ավարտին ՊԳԵԴ-YSSF կազմակերպության քարտուղար Էլեն Խաչատրյանը ներկաներին տեղեկացրեց կազմակերպության ղեկավարի կայացրած նոր որոշման մասին, որի համաձայն մեր Դպրոցի մի շարք լավագույն ուսանողուհիներ այսուհետ կղեկավարեն համապատասխան ոլորտներ, որոնց աշխատաքնի շնորհիվ մեր Դպրոցը ձեռք կբերի որակական նոր հատկանիշներ և գործընկերային վստահելի կապեր:

ՊԳԵԴ-YSSF-ի յուրաքանչյուր միջոցառում լի է անակնկալներով և գրեթե չի անցնում առանց զգացմունքային «միջադեպերի»: Մենք իսկապես տիրապետում ենք միասին լավագույնը լինելու գաղտնիքներին և համատեղ վայելում նրա արդյունքները:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Փետրվար 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)