Համագործակցություն՝ ՊԳԵԴ-YSSF-ի և Հյուսիսային Համալսարանի Միջև
07 Փետրվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
On February 3, 2016 YSSF delegation, particularly Elen Khachatryan met with the delegation of the Northern University Student Council. Northern University Student Council President Minasyan and Student association Vice President Tatevik Apresyan and Seroja Makaryan presented current dispositions, programs and future agendas. They noted that by following YSSF activities, their collaboration will benefit our organization and the youth.
YSSF member delegation of International Relations and Cooperation of the Coordination Group G. Davtyan and his assistant A. Roubenyan noted that YSSF is willing to share their knowledge and skills with the Student Council members, conduct joint seminars and workshops. During the meeting, Elen Khachatryan signed a joint memorandum of cooperation between the two organizations. YSSF is hopeful that such cooperation and collaboration will only be a stepping stone of broadening horizons in the future. Congratulations to the members of our organization, our partners and supporters. This is another successful acquisition! 2016թ-ի փետրվարի 3-ին ՊԳԵԴ -YSSF պատվիրակությունը՝ ղեկավարությամբ կազմակերպության քարտուղար Էլեն Խաչատրյանի, հանդիպեց Երևանի Հյուսիսային Համալսարանի ուսանողական խորհրդի պատվիրակության հետ: Հյուսիսային Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Մինասյանը, ուս.խորհրդի նախագահի տեղակալներ Տաթևիկ Ապրեսյանը և Սերյոժա Մակարյանը ներկայացրեցին ուսանողական խորհրդի առօրյան, կատարված և նախատեսված ծրագրերը: Նրանք նշեցին, որ հետևելով ՊԳԵԴ-YSSF կազմակերպության գործունեությանը, անհրաժեշտ են համարում մեր համատեղ գործունեությունը՝ ի շահ մեր ուսանողների և երիտասարդների: ՊԳԵԴ-YSSF պատվիրակության անդամ, կազմակերպության միջազգային կապերի և համագործակցության աշխատանքների համակարգող խմբի ղեկավար Գառնիկ Դավթյանը և նրա օգնական Անդրանիկ Ռուբենյանը նշեցին, որ ՊԳԵԴ-YSSF երիտասարդները պատրաստ են իրենց գիտելիքներով և համեստ հմտություններով կիսվել համալսարանի ուսանողական խորհրդի ակտիվ անդամների հետ, համատեղ իրականացնել սեմինարներ և քննարկումներ: Հանդիպման ընթացքում համատեղ մշակվեց երկու կազմակերպությունների միջև համագործակցության հուշագրի տեքստը, որը ՊԳԵԴ-YSSF-ի կողմից ստորագրեց պատվիրակության ղեկավար Էլեն Խաչատրյանը, իսկ Հյուսիսային Համալսարանի ուսանողական խորհրդի անունից համալսարանի ուս.խորհրդի նախագահ Ռազմիկ Մինասյանը: ՊԳԵԴ-YSSF-ը լիահույս է, որ ամեն համագործակցություն քայլ առ քայլ մեզ մոտեցնում է մեր նպատակների իրագործմանը՝ միասին լավագույնը լինելու արվեստին և մեր տեսակի ընդլայնմանը: Շնորհավորում ենք մեր կազմակերպության անդամներին, գործընկերներին և մեր գործունեության բոլոր համակիրներին՝ ևս մեկ հաջողված ձեռքբերման համար: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|