ՊԳԵԴ-ը` ՀԱՕԿ-ի Երիտասարդական Ծրագրերի Աջակից և Իրականացնող
31 Հունվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
National Olympic Committee of Armenia marked its 25th Anniversary in 2015. More than hundred senior delegates from almost all continents attended the event. The youth of YSSF,most of whom had a great experience due to their voluntary work at PanArmenian games, were first who expressed willingness to volunteer in NOCA( National Olympic Committee of Armenia).YSSF was again very successful, and our youth were awarded with certificates by the Chairman and the Secretary General of NOCA. Particularly our translators of Arabic languages were brilliant and all the delegates were very impressed by their level of knowledge.
Due to our youth's professional skills, YSSF was able to gain the trust of NOCA. As of 2015, YSSF members continue to help and encourage both NOCA and other sport federations of Armenia. Just a few days ago, YSSF had the pleasure of meeting with NOCA Secretary General Hrachya Rustomyan. He expressed his desire to collaborate with YSSF. On January 30, 2016, YSSF team and Mr.Rustomyan summarized 6 months of collaborative outcome, joint projects, future Olympic opportunities and related youth programs. Mr. Rostomyan stated, that the duty of NOCA is not only to organize sportive events but also to preach healthy lifestyle, to keep our youth away from harmful phenomenon and propagation of patriotism. He expressed his desire to collaborate with YSSF and is willing to let our youth organize and implement some projects. At the end of the meeting Mr. Rostomyan announced his surprising decision that the members of the YSSF who volunteered in NOCA will have more advantages to work because voluntary work is a very important factor. Mr Rostomyan also suggested several positions(staff) and asked the YSSF Chairman Mr. Manukyan to introduce references. It s important to state that our victories are continuous because we reach the art of being the best together. В 2015 г. на международном и национальном уровнях свое 25-летие отметил Национальный олимпийский комитет Армении. По этому поводу в Армению прибыли более ста высокопоставленных делегатов почти со всех континентов мира. Многие представители МШГД, которые имели большой опыт волонтерской работы в Панармянских спортивных играх, стали одними из первых добровольцев в поддержку осуществления организационных работ различных подразделений Национального олимпийского комитета. Все они блестяще выполнили свои обязанности и были награждены благодарственными письмами от президента и Генерального секретаря Национального олимпийского комитета. Особенно запомнилась работа наших востоковедов, знаниями языков которых были очарованы делегаты всех араб язычных стран. Начиная с 2015 и по сей день члены МШГД продолжают активно участвовать в различных спортивных мероприятиях и поддерживать своей волонтерской деятельностью как НОК Армении, так и различные национальные спортивные федерации и регистрируют отличные результаты. Несколько дней назад секретарь Национального олимпийского комитета Грачья Ростомян выразил желание встретиться со старшим руководящим составом и руководителями подразделений нашей организации. Во время встречи, состоявшейся 30 января 2016 года, были подведены итоги программ шестимесячного сотрудничества, и была обсуждена дальнейшая возможность реализации молодежных программ вместе с НОК Армении. В подтверждение своего отношения Грачья Ростомян в конце встречи объявил о своем неожиданном решении: все члены-волонтеры МШГД, желающие в дальнейшем поступить на работу в свободных вакансиях НОК Армении, в случае обеспечения равных условий с другими кандидатами, будут иметь преимущество, благодаря их волонтёрской и общественной деятельности. В качестве первого шага генеральный секретарь Национального Олимпийского комитета предоставил директору-основателю МШГД-YSSF Геворг Манукяну несколько вакансий, для которых поручил представить качественные рекомендации. 2015թ-ին պետական ու միջազգային բարձր մակարդակով նշվեց Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի հիմնադրման 25 ամյակը: Այդ իրադարձության կապակցությամբ Հայաստան էին ժամանել հարյուրից ավելի բարձրաստիճան պատվիրակներ՝ աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներից: Մոտ մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների իրականացումը ՀԱՕԿ-ի համար որքան պատվաբեր էր, նույնքան պատասխանատու: Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի երիտասարդները, որոնցից շատերն արդեն մեծ փորձ ունեին Համահայկական մարզական խաղերի կազմակերպման ընթացքում իրենց կատարած կամավորական աշխատանքների շնորհիվ, առաջիններից էին, որ ցանկություն հայտնեցին կամավորական սկզբունքով սատարել ՀԱՕԿ-ի տարբեր ստորաբաժանումների կազմակերպչական աշխատանքների իրականացմանը: Ի պատիվ ՊԳԵԴ-YSSF-ականների, նրանք փայլուն կատարեցին իրենց առջև դրված բոլոր պարտականությունները և արժանացան ՀԱՕԿ նախագահի ու գլխավոր քարտուղարի շնորհակալագրերին: Հատկապես հիշարժան էր մեր արաբագետների իրականացրած թարգմանչական առաքելությունը, որոնց լեզվի տիրապետման մակարդակից հիացած էին արաբախոս երկրների բոլոր պատվիրակները: Կարելի է ասել, որ հենց այդ օրերից ՊԳԵԴ-YSSF-ը՝ ի պատիվ իր երիտասարդների մասնագիտական որակների և մարդկային բարձր արժեքների, վաստակեց ՀԱՕԿ-ի վստահությունը և իր ուրույն տեղը գրավեց նրա բարեկամ և աջակից կազմակերպությունների շարքում: 2015թ-ից մինչ օրս ՊԳԵԴ-ականները շարունակել են ակտիվ մասնակցել ու աջակցել ինչպես ՀԱՕԿ-ի, այնպես էլ ազգային մարզական տարբեր ֆեդերացիաներին, որոնք բոլորն էլ ավարտվել են գերազանց արդյունքներով: Օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF-ականներին մեծ անակնկալ մատուցեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա ցանկություն հայտնեց հանդիպելու մեր կազմակերպության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ: 2016թ հունվարի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամփոփվեցին մոտ վեց ամսյա համագործակցության արդյունքները, վերլուծեցինք համատեղ կատարված ծրագրերը, քննարկվեցին առաջիկայում ՀԱՕԿ-ի հետ երիտասարդական ծրագրեր իրականացնելու հավանականությունը: Ի ուրախություն բոլոր ներկաների, պարոն Ռոստոմյանը նշեց, որ ՀԱՕԿ-ը միայն մարզական միջոցառումների կազմակերպման և մարզիկների հարցերով չի զբաղվում, որքան էլ որ դա ընդունված կարծիք է մեզանում: ՀԱՕԿ-ի առաքելությունն է նաև երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն ու տարածումը, երիտասարդներին մեր դարաշրջանի արատավոր երևույթներից հեռու պահելը, հայրենիքի ու պետականության հանդեպ հարգանքի սերմանումը, ինչի համար նա ցանկանում է և պատրաստ է համագործակցել ՊԳԵԴ-YSSF-ի հետ, ընդհուպ պատրաստ է վստահել առանձին ծրագրերի իրականացում մեր երիտասարդներին, միաժամանակ ակնկալելով երիտասարդական ծրագրերի առաջադրումներ՝ հենց երիտասարդների կողմից: Ի հավաստումն իր գործնական տրամադրվածության, պարոն Ռոստոմյանն հանդիպման ավարտին հայտարարեց իր անակնկալ որոշման մասին. ՊԳԵԴ-YSSF կազմակերպության բոլոր այն կամավորականները, ովքեր կկամենան հետագայում աշխատանքի անցնել ՀԱՕԿ աշխատակազմում առաջացած թափուր հաստիքներին, բոլոր մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններ ապահովելու դեպքում կունենան առավելություն՝ շնորհիվ իրենց կամավորական և հասարակական ակտիվ գործունեության, որի պրակտիկան բավականին լայն տարածում ունի բոլոր առաջադեմ երկրներում: Որպես առաջին քայլ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ՊԳԵԴ-YSSF հիմնադիր ղեկավար Գևորգ Մանուկյանին ներկայացրեց մի քանի հաստիքներ, որոնց համար հաձնարարեց ներկայացնել որակյալ և արդարացի երաշխավորագրեր: Առանց ավելորդ համեստության, պիտի նշենք, որ ՊԳԵԴ-YSSF-ում հաղթանակներն ու ձեռքբեումներն անընդհատ են, որովհետև մենք մոտենում ենք միասին լավագույնը լինելու արվեստին… |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|