ՊԳԵԴ-YSSF-ը՝ Հայ Մարզիկների Կողքին է
23 Հունվարի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
It is no secret that YSSF is involved in various political, sportsmanship and volunteering groups. These programs represent critical processes and successful growth of our organization.
Suzie Galstyan was provided this wonderful opportunity to attend a workshop in Tsakhadzor, participating in master classes with Armenia Ski Federation as a translator. YSSF strongly believes that such collaborative events will allow the youth to demonstrate their knowledge and abilities as individuals, meanwhile representing the organization and its purpose. We continue to be supportive of one another and reinforce individualism and teamwork. Վաղուց գաղտնիք չէ, որ ՊԳԵԴ-YSSF-ի տարբեր մասնագիտական խմբեր ներկայացնող երիտասարդներ ներգրավված են երիտասարդական, քաղաքական, կամավորական և նույնիսկ մարզաշխարհի կարևորագույն միջոցառումների և գործընթացների ինչպես կազմակերպման, այնպես էլ իրականացման աշխատանքների մեջ: Այս անգամ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի թարգմանչական կենտրոնի երիտասարդներից Սյուզի Գալստյանին մեր կազմակերպությունը բացառիկ հնարավորություն էր ընձեռել՝ Ծաղկաձորում իրականացնելու միջազգային մարզական սեմինարների, վարպետության դասերի և հանդիպում-քննարկումների թարգմանչական աշխատանքները, որոնցից հետո հունվարի 19-ից 21-ը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը: Սեմինարներն ու վարպետության դասերն իրականացնում էին Նորվեգիայից ժամանած երեք մարզիչներ՝ Նորվեգիայի դահուկավազքի ֆեդերացիայից: Մեր երիտասարդ թարգմանչուհուն վստահվել էր բարդ և պատասխանատու առաքելություն, ինչը նա գերազանցորեն իրականացրեց սեմինարների բոլոր երեք օրերի ընթացքում: Ինչպես շատերը գիտեն, Նորվեգիան դահուկավազքի հայրենիքն է, այս սպորտաձևի առաջատարն ամբողջ աշխարհում, ով ամենամեծ թվով ոսկե մեդալակիր մարզիկներ է տվել աշխարհին: Նորվեգացի մասնագետները երեք օր անընդմեջ աշխատեցին մեր դահուկորդների հետ, համատեղ իրականացրեցին նաև դահուկավազքի գործնական պարապունքներ՝ մարզումների ժամանակ բացահայտելով մեր մարզիկների թերությունները և ցուցադրեցին դրանց շտկման ուղիները: Սյուզան Գալստյանի համար առանձնակի մեծ պատիվ էր և անակնկալ, որ նրան ևս ներգրավվել էին դահուկավազքի մարզումներին, որի շնորհիվ մեր ընկերը հնարավորություն ունեցավ ստանալու մասնագիտական բարձրակարգ խորհուրդներ նորվեգացի պրոֆեսիոնալ մարզիչների կողմից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին գավաթի խաղարկությանը կմասնակցեն ներկայացուցիչներ 5 պետություններից ` Իրան, Ռումինիա, Սերբիա, Լիտվիա և Հայաստան: Իր հրաշալի տպավորություններով կիսվեց նաև Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկասահքի զարգացման ղեկավար Բրիտ Բալդիշոլը: ՊԳԵԴ-YSSF-ը համոզված է, որ ընթացիկ տարում համանման համագործակցությունները և միջազգային ձևաչափի միջոցառումները բազմաթիվ են լինելու, որոնց շնորհիվ մեր կազմակերպությունը ներկայացնող երիտասարդները կարող են լավագույնս դրսևորել իրենց գիտելիքները, ձեռք բերեն մասնագիտական փորձառություններ, և իհարկե, ինքնադրսևորվել: Մենք շարունակում ենք միասին լավագույնը լինելու արվեստի ամրապնդման աշխատանքները, բոլորով վայելում ու հպարտանում ենք մեր անհատների հաջողությամբ: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|