ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Դեկտեմբեր » 27 » ԱՄԱՆՈՐ և ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ ՊԳԵԴ-YSSF-ում
ԱՄԱՆՈՐ և ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ ՊԳԵԴ-YSSF-ում
27 Դեկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015 was exceptional and unprecedented for "Youth School of State Figures"NGO. YSSF closes the 2015 with success and achievements. During 2015, many educational seminars, debates, round-table discussions were conducted.This year we gained some partners : both individuals and organizations.

' Our cooperation with " The Worldwide Congress Youth Union Alliance of Armenians"should be noted first, which will provide our youth with new platforms ,and they can introduce themselves both in Armenia and abroad.We also cooperate with"Young historians Association" NGO ,"Young Active Citizens' Initiative"NGO, "Council of Youth NGOs"by the Mayor of Yerevan,according to a preliminary agreement of YSSF and its representatives YSSF members can fully participate and engage in voluntary work ,cultural programs,seminars,discussion organized by The NGOs of the Council ,YSSF cooperates a number of other organizations and companies.

Due to our activities, several individuals, who are familiar with our program and perspective started to cooperate with us since 2015.Two of such individuals are Grigory Grigoryan a member of City Council of Yerevan and Adrineh Bandaryanin who is from Glendel. YSSF also announced a contest of essays,the title was"I am the State Figure" over one hundred individuals participated in this contest. 14 people were awarded incentive prizes, and the Armenian State Pedagogical University student Mariam Gevorgyan won the first place award.

The Grand Prize of essay contest, which was set by Adrineh Bandaryane ,won Suzy Galstyan, who studies at the Yerevan State University. Her essay made a great impression on the participants of the solemn ceremony, when she read it publicly, with her usual emotion and inspiration.

Elena Melkonyan was the youngest of the winners , she studies at high school in village Agarak, young students of the State Academy of Management also were awarded. During the annual party ,we told with our colleague Adrine, who had prepared a big surprise for us. Since 2016, a group of young Americans will establish CYSF NGO,a sister organization of YSSF, it will impliment co-educational, cultural, educational and youth exchange programs. YSSF- branch called CYSF` California Youth Society Foundation and the legal registration process is already underway. A pleasant ceremony was also held.Some members of YSSF who have exemplary behavior and active participation in the organization's youth programs ,awarded with Certificates of Appreciation. Among them were Siranoush Torosyan Ellen Khachatryan, Garnik Davtyan, Nora Egiazaryan,Armenuhi Boyakhchyan Haykanush Piliposyane, Meline Simonyan and Lilit Avagyan.

After brief speeches, our youth had the wonderful opportunity to celebrate New Year with the chairman of YSSF Gevorg Manukyan and honorable member Grigori Grigoryan.YSSF- congratulates all children, youth, students, soldiers and their parents wish them all The Best, happiness, joy and prosperity.

2015թ-ը բացառիկ ու աննախադեպ էր «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության համար: ՊԳԵԴ-YSSF-ը տարին եզրափակում է շատ սպասված ձեռքբերումներով և հաջողություններով:

2015թ թվականի ընթացքում իրականացվեցին մի քանի տասնյակի հասնող կրթական սեմինարներ, բանավեճեր, արտագնա քննարկումներ և կլոր սեղաններ: Այս տարվա ընթացքում ձեռք բերեցինք մի շարք արժեքավոր գործընկերներ՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների ձևաչափով:

Կազմակերպություններից նախ և առաջ պետք նշենք «Հայերի Համաշխարհային Կոնգրեսի Երիտասարդական Միություն Ալյանսի» հետ մեր համագործակցությունը, որը նոր և հրաշալի հարթակներ է ապահվելու մեր երիտաարդներին գործելու և դրսևորելու իրենց ինչպես Հայաստանի Հանրապետության սահմաններում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, «Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Ակտիվ Երիտասարդ Քաղաքացիների Նախաձեռնություն» Հ/Կ-ն, Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդական հասարակական կազմակերպությունների խորհուրդը», որի պատասխանատուների հետ ձեռք բերված նախնական համաձայնության, ՊԳԵԴ-ականները կարող են լիարժեքորեն մասնակցել և ներգրավվել խորհրդի կազմի մեջ մտնող ՀԿ-ների կողմից իրականացվող կրթական, մշակութային և կամավորական աշխատանքների ծրագրերում, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններ ու ընկերություններ, որոնց հետ ՊԳԵԴ-YSSF-ը վստահաբար նոր ձեռքբերումներ կարձանգրի նաև 2016թ-ին:

Մեր գործունեության շնորհիվ 2015թ-ից մեզ հետ սկսեցին համագործակցել նաև մի շարք կայացած անհատներ, որոնց համար մեր ծրագրերը հոգեհարազատ են և հեռանկարային: Այդպիսի անհատներից հատկապես ուզում ենք նշել Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգորի Գրիգորյանին և ԱՄՆ Գլենդել քաղաքում բնակվող մեր հայրենակցուհի Ադրինե Բանդարյանին, որոնց գործուն աջակցության և շարունակական համագործակցության շնորհիվ ՊԳԵԴ-YSSF-ը դեռ երկար կարող է լինել առաջինն ու միակը իր իրականացրած ծրագրերում՝ իր ընդգրկվածության, ոլորտների բազմազանության և երիտասարդնրի շրջանում մեծ հետքրրություն առաջացնող ծրագրերով:

Ամանորի նախաշեմին, որպես տարվա ամփոփում, ՊԳԵԴ-YSSF-ը հայտարարել էր նաև «Պետական գործիչը ես եմ» խորագրով շարդրությունների մրցույթ, որին մասնակցել էին 14-40 տարեկան հարյուրից ավելի անհատներ: Նրանցից 14-ը ստացան խրախուսական պարգևներ, իսկ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ուսանողուհի Մարիամ Գևորգյանն արժանացավ առաջին տեղի համար սահմանված մրցանակին:

Շարադրությունների մրցույթի գլխավոր մրցանակին, որը սահմանել էր ՊԳԴ-YSSF-ի բարեկամ լոսանջելեսաբնակ Ադրինե Բանդարյանը, արժանացավ Գորիսը պատվով ներկայացնող Սյուզի Գալստյանն, ով սովորւմ է Երևանի Պետական Համալսարանի երրորդ կուրսում: Նրա շարադրությունը հուզել էր ոչ միայն մրցույթի կազմակերպիչներին ու հանձնաժողովին, այլ նաև մեծ տպավորություն թողեց հանդիսավոր երեկոյի մասնակիցների վրա, երբ մեկ անգամ ևս ներկաների առջև ընթերցվեց հեղինակի կողմից՝ իրեն հատուկ զգացմունքներով և ներշնչանքով:

Մրցանակակիրներից ամենափոքրը Ելենա Մելքոնյանն էր, ով սովորում է Արագածոտն մարզի Ագարակ գյուղի ավագ դպրոցում: Խրախուսական պարգևների արժանացած երիտասարդների թվում կային նաև ուսանողներ ՀՀ Պետական Կառվարման Ակադեմիայից, ինչը ավելի է մեծացնում մեր կողմից առաջիկայում նախատեսվող համանման ծրագրերի իրականացման պատասխանատվությունը:

Տարեկան ամփոփիչ երեկոյի ժամանակ հաստատվեց նաև Online ուղիղ միացում ԱՄՆ-ում բնակվող մեր գործընկերների հետ, ովքեր մեծ անակնկալ էին պատրաստել մեզ: 2016թ-ից մի խումբ երիտասարդ ամերիկահայեր նախաձեռնելու են Կալիֆորնիա նահանգում հիմնադրել ՊԳԵԴ-YSSF-ի քույր կազմակերպություն՝ մասնաճյուղ, և իրենց շուրջ համախմբել ավելի մեծ թվով երիտասարդների՝ համատեղ կրթական, մշակութային, ճանաչողական և երիտասարդների փոխանակման ծրագրեր իրականացնելու նպատակով: YSSF-ի մասնաճյուղը կկոչվի CYSF` Կալիֆորնիայի Երիտասարդների Հանրություն և Հիմնադրամ, որի իրավաբանական գրանցման գործընթացներն արդեն իսկ ընթացքի մեջ են:

2015թ-ի ամփոփումը ՊԳԵԴ-YSSF-ում ուղեկցվեց ևս մի հաճելի արարողությամբ. Տարվա ընթացքում օրինակելի վարքագիծ և կազմակերպության ծրագրերին գործուն մասնակցություն ցուցաբերած երիտասարդներին շնորհակալագրերի հանձնմամբ: ՊԳԵԴ-ականներից պարգևատրվեցին Սիրանուշ Թորոսյանը, Էլեն Խաչատրյանը, Գառնիկ Դավթյանը, Նորա Եղիազարյանը, Արմենուհի Բոյախչյանը, Հայկանուշ Փիլիփոսյանը, Լիլիթ Սիմոնյանը և Մելինե Ավագյանը:

Տարվա ամփոփիչ ելույթներից և զեկույցներից հետո, երիտասարդները հրաշալի առիթ ունեցան տոնական միջավայրում ՊԳԵԴ-YSSF կազմակերպության նախագահ Գևորգ Մանուկյանի և ՊԳԵԴ պատվավոր անդամ Գրիգորի Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ միասին նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

ՊԳԵԴ-YSSF-ը շնորհավորում է բոլոր պատանիների, երիտասարդների, ուսանողների, սահմանապահ զինվորների և նրանց ծնողների Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մաղթում խաղաղ գիշերներ բլորիս օջախներում, անամպ երկինք յուրաքանչյուրիս կյանքում, հաղթանակների բերկրանք և բարեկեցություն համայն հայությանը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ…
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)