Օրեր առաջ Բարեպաշտ սերունդ հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնես կրթական շրջանակներում տեղի ունեցավ սեմինար՝ "Հանրային ելույթ կամ ծափահարվող հռետոր" խորագրով:
Սեմինարը վարում էր Հայաստանի լավագույն բիզնես թրեյներներից մեկը` "Ayvazyan & partners" բիզնես կառավարման ընկերության կառավարող- գործընկեր Վահե Այվազյանը:
ՊԳԵԴ-YSSF-ից սեմինարին մասնակցում էին Մելինե Ղազարյանը, Անի Պապիկյանը, Սիրանուշ Թորոսյանը և Արման Կոստանդյանը:
Հանդիպման շրջանակներում Վահե Այվազյանը ներկայացրեց հանրային ելույթի նախապատրաստման և ընթացքի կարևորագոյյն կետերը, ընդգծեց սթրեսի պատճառները և հաղթահարման ուղիները, իսկ վերջում գրաֆիկայի տեսքով ներկայացրեց վիճակագրություն: Հանդիպման ողջ ընթացքը ուղղորդվեց մասնակիցների ակտիվ ելույթներով և հարցադրումներով, որին բավականին ակտիվ ներգրավված էին մեր Դպրոցի սովորողները: