ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Դեկտեմբեր » 13 » ՊԳԵԴ-YSSF-ում Ամեն Օրը Գերազանցում է Նախորդին
ՊԳԵԴ-YSSF-ում Ամեն Օրը Գերազանցում է Նախորդին
13 Դեկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը դեկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում կազմակերպել էր դասընթաց-սեմինար հատուկ հասարակական կազմակերպությունների համար: «Ուսուցման կազմակերպում՝ ուղղված երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների եւ հմտությունների զարգացմանը» ծրագրի շրջանակում մասնակիցներին ներկայացվեցին ծրագիր գրելու հմտությունները, եղանակները, արդյունավետ եւ սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման եւ ներկայացման ձեւերը:

Դասընթացը, որին մասնակցեցին շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անցկացնում էր «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի»(ՊՈԱԿ) տնօրեն Դավիթ Հայրապետյանը։ Ծրագրի նպատակն էր՝ մասնակիցներին ներկայացնել դրամաշնորհային ծրագիր գրելու հմտությունները, եղանակները, արդյունավետ եւ սահմանված չափանիշներին համապատասխան ծրագրերի հայտերի մշակման եւ ներկայացման ձեւերը: Տեղեկատվություն տրամադրվեց նաեւ դրամաշնորհային ծրագրերի բյուջեների, հաշիվների կազմման վերաբերյալ:

Այս սեմինարին «Պետական Գործիչներ Երիտասարդական Դպրոց» Հ/Կ-ն ներկայացրել էր մեր գործընկեր Սիրանուշ Թորոսյանը, որի ակտիվ աշխատանքների շնորհիվ լիահույս ենք` ՊԳԵԴ-ը նույնպես կսկսի իր առաջին քայլերն իրականացնել դրամաշնորհային ծրագրերի կազմման և հայտերի ներկայացման գործընթացներում: Ըստ մեր մասնակցի` սեմինարի գլխավոր ձեռքբերումներից էր նաև ստեղծված նոր ծանոթությունները, որոնք աղբյուր են վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար։

ՊԳԵԴ-YSSF-ը շնորհակալություն է հայտնում սեմինարի կազմակերպիչներին և դասընթացավարներին, ինչպես նաև մեր Դպրոցի լավագույն ներկայացուցիչներից Սիրանուշ Թորոսյանին, ում գործուն մասնակցության շնորհիվ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն ստացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագիրը:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)