ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Դեկտեմբեր » 5 » AEGEE-ն` ՊԳԵԴ-YSSF-ի Գործընկերն է
AEGEE-ն` ՊԳԵԴ-YSSF-ի Գործընկերն է
05 Դեկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

On November 14-15, AEGEE-Yerevan / Yerevan European Students' Forum Youth NGO with the support of the EU Delegation to Armenia organized “Armenia Model European Union 2015” Youth Conference (AMEU 2015).This unique youth project was a political simulation conference of the EU-Eastern Partnership Summit. During the conference, the participants undertook the roles of heads of the EU member states and leaders of the Eastern Partnership countries, as well as the offices of several other EU high-level officials.More than 80 Armenian students and activists from various regions of Armenia and 20 international participants participated.

Օրեր առաջ AEGEE-Երևան/ԵրևանիԵվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպել էին «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2015թ.» (ՀԵՄՄ 2015) երիտասարդական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անտոնի Սվիտալսկին:

Համաձայն ՊԳԵԴ-YSSF նախագահ Գևորգ Մանուկյանի և AEGEE Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության վերահսկիչ խորհրդի նախագահ Արմենակ Մինասյանցի միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության, ՊԳԵԴ-YSSF-ը ներկայացնող Մարիաննա Ամիրխանյանը և Արմինե Սահակյանը նույնպես մասնակցեցին խորհրդաժողովի աշխատանքներին և աչքի ընկան իրենց գործուն մասնակցությամբ:

Այս յուրահատուկ երիտասարդական մոդելավորման ծրագիրն իրենից ներկայացնում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի քաղաքական մոդելավորում: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները ստանձնել էին ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 400 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով ընտրվել էին 80 երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 20 միջազգային մասնակիցներ:

ՊԳԵԴ-YSSF-ում վստահ են, որ մեր երիտասարդները պատրաստ են և ունեն անհրաժեշտ բոլոր որակները՝ իրենց և մեր կազմակերպությունը լավագույնս ներկայացնելու տեղական և միջազգային բոլոր հարթակներում: Շնորհավորում ենք մեր երիտասարդներին ևս մեկ հաջողված նախագծի մասնակցելու և նոր փորձառություններ ձեռք բերելու առիթով:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)