ԴԱՍ-ԱՅՑԵԼՈւԹՅՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է իր կրթական գործունեությունը ոչ միայն իր հարկի ներքո, այլ նաև արտագնա թրեյնինգներ կազմակերպելու միջոցով:
Օրեր առաջ մեր Դպրոցը ձեռք է բերել համագործակցության պայմանավորվածություն Հայաստանում Ֆրանսիական քոլեջի հետ, որի շրջանակներում մեր Դպրոցի դասախոսները ժամանակ առ ժամանակ կիրականացնեն տարբեր բնույթի սեմինարներ և թրեյնինգներ այդ կրթօջախի սաների համար:
Մեր առաջին հանդիպումը Ֆրանսիական քոլեջի ուսանողների հետ տեղի կունենա 2015թ-ի Ապրիլի 16-ին, ժամը 14.00-ին: Այդ օրը Պետական Գործիչների Դպրոցի և Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Լուսինե Մանուչարյանը ուսանողների հետ կվարի դաս-քննարկում` "Մարդկային ռեսուրսների կառավարում" խորագրով:
Հանդիպումն առավել հետաքրքրական և ինտերակտիվ իրականացնելու նպատակով, ՊԳԵԴ-ի կողմից սեմինարին կմասնակցի նաև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆինանսական շուկաների և Մակրոտնտեսական վերլուծությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:
Սպասվում է բավականին հիշարժան սեմինար-քննարկում, որին կարող են մասնակցել նաև Պետական Գործիչների Դպրոցի ուսանողները:
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն լիահույս է Հայաստանում Ֆրանսիական քոլեջի հետ ձեռք բերված համագործակցության արդյունավետությանը և պատրաստ է տրամադրել միայն որակյալ գիտելիքներ և հմտություններ մեր կրթօջախների սովորողներին: