ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑՈւՄ
02 Ապրիլի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
2015 թ. Մայիսից մեր Դպրոցը, համագործակցելով մի շարք հեղինակավոր մասնագետների և միջազգային կազմակերպությունների հետ, սկսում է իրականացնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ 12 տարեկան և բարձր տարիքի աշակերտների, ինչպես նաև ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ` ուսանողների համար, հետևյալ մասնագիտություններով. - Իրավագիտություն - Քաղաքագիտություն - Դիվանագիտություն - Տնտեսագիտություն - Հանրային կառավարում - Մարքեթինգ և Մենեջմենթ - Զբոսաշրջության (Տուրիզմի) կազմակերպում և կառավարում ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈւՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ - Միջազգային հարաբերություններ - Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ - Հանրային և մարդկային ռեսուրսների կառավարում - Կառավարման և կարիեռայի հոգեբանություն - Քաղաքացիական և քրեական իրավունք - Քաղաքական գործչիիմիջ: Լիդերություն - Հասարակայնության հետ կապեր. PR և գովազդ - Բանակցությունների և բանավեճերի վարման արվեստ - Ապակողմնորոշում և ստի բացահայտում՝ ժեստերի միջոցով - Կոնֆլիկտոլոգիա: Կոնֆլիկտի կառավարում - Տեղեկատվական և հոգեբանական պատերազմներ - Հռետորիկա: Ազդեցիկ խոսքի արվեստ Մինչ դասընթացների սկիզբը, մեր դասախոսները կիրականացնեն նախնական թրեյնինգներ սկսնակ սովորողների համար՝ յուրաքանչյուր բնագավառի առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով: Թրեյնինգների ավարտից հետո, սովորողների ընտրությամբ, նրանք կընդգրկվեն մասնագիտական համապատասխան հոսքերում, հնարավորություն կունենան ստանալու տվյալ ոլորտի բարձրակարգ գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կնպաստեն սովորողների հետագա մասնագիտական կողմորոշման հստակեցմանը և կոնկրետ ոլորտներում նրանց ինքնակայացմանը: Ուսումնառության ընթացքում մեր Դպրոցի սովորողները կմասնակցեն մի շարք միջազգային, պատանեկան, երիտասարդական, կրթական սեմինարների, ֆորումների և կրթական-փոխանակման ծրագրերի, կհանդիպեն ՀՀ-ում և սփյուռքում հայտնի հասարակական, քաղաքական ու պետական գործիչների: Դասընթացները վարելու են Հանրապետության լավագույն դասախոսներից ու մանկավարժներից ընտրված դասընթացավարներ, պետական և կառավարման ոլորտում ներկայումս աշխատող հեղինակավոր մասնագետներ: Ծրագրի ավարտին շրջանավարտներին տրվելու են հավաստագրեր: Դասընթացները վճարովի են, շաբաթական 2 անգամ՝ 2-ական ժամով: Դպրոցում սովորել ցանկացողները պետք է իրենց լուսանկարը և ինքնակենսագրությունն ուղարկեն STATEFIGURES@GMAIL.COM էլ. հասցեին, իսկ անհրաժեշտության դեպքում` զանգահարել 091-008-318 հեռախոսահամարին: Ձեզ հուզող բոլոր հարցերով կարող եք գրել նշված էլ.հասցեին, սիրով կպատասխանենք բոլոր նամակներին: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|