ՊԳԵԴ-YSSF-ը` Երիտասարդական քաղաքականության հետազոտողների կողքին
17 Մարտի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2015թ մարտի 16-ին ՀՀ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնում» (ԵՄԻԿ ՊՈԱԿ) տեղի ունեցավ «Փաստարկված երիտասարդական քաղաքականություն» թեմայով մինի թրեյնինգը, որն իրականացվում էր «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի-Youth Studies Institute» ծրագրերի շրջանակներում։
Հանդիպման բանախոս, նշված ՊՈԱԿ-ի տնօրեն, ոլորտի փորձագետ Դավիթ Հայրապետյանը ներկայացրեց Երիտասարդական քաղաքականության հիմնական դրույթները, տեղական և միջազգային փորձը։ Հանդիպման ընթացքում ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի Ծրագրերի և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ Նելլի Գիշյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության երկրների փորձը պետական և հասարակական սեկտորների փոխհամագործակցության ոլորտում։ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի կողմից սեմինարին մասնակցում էր հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, կամավորական փորձագետներ եվրոպական երկրներից: Սեմինարի ավարտին մասնակիցները ամփոփեցին իրենց տպավորությունները, որոնք հիմնականում կայանում էին նրանում, որ երիտասարդական քաղաքականությունը պետք է հիմնված լինի փաստերի և գիտելիքների վրա: Միայն ճշգրիտ տեղեկատվությունը կարող է օգնել խուսափելու մակերեսային դատողություններից և, որ ամենակարևորն է, կարող է նպաստել ոլորտում ծախսերի արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման արդյունավետ կողմերից կարելի է ընդգծել այն հանգամանքը, որ ընթացքում ջերմ և գործնական կապեր հաստատվեցին սեմինարի մասնակիցներից Նարինե Թեքնեջյանի հետ, ով հանդիսանում է Երիտասարդությունը ուժ է Հ/Կ-ի համանախագահը: ՊԳԵԴ Հ/Կ-ի ղեկավարն ու Նարինե Թեքնեջյանը ձեռք բերեցին մի շարք գործնական պայմանավորվածություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն երկու Հ/Կ-ների համատեղ աշխատանքների արդյունքում: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|