Ընդունելություն ՊԳԵԴ(YSSF)-ում
05 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» տեղեկացնում է 2014-2015թթ ուսումնական տարվա ընդունելության մասին:
Ավագ դպրոցի պատանիները, ԲՈՒՀ-երում սովորող երիտասարդները, Հայաստանում բնակություն հաստատած սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր նախապատվություն են տալիս ոչ ֆորմալ կրթությանն ու շարունակական ինքնակրթությանը, սիրով հրավիրում ենք մեր դպրոց` միասին սովորելու: Մեր դպրոցում ուսանել ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրությունները` CV-ն, լուսանկարի առկայությամբ, մինչև սեպտեմբերի 15-ը ուղարկեն մեր դպրոցի էլեկտրոնային հասցեին` statefigures@gmail.com Լրացուցիչ հայտնում ենք, որ ուսումնական տարին իր մեջ ներառելու է հետևյալ ուսումնական դասընթացները` Սեպտեմբեր-հոկտեմբեր -ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ Ա. Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները Բ. Հայաստանի և Իրանի հարաբերությունները Գ. Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Դ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները -ՀՀ հարաբերությունները ոչ հարևան պետությունների հետ Ա. Հայաստանի և Արաբական երկրների հարաբերությունները Բ. Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները Գ. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները Դ. Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները Նոյեմբեր-դեկտեմբեր - Դիվանագիտական էթիկա և արարողակարգ Փետրվար-մարտ - Կառավարման էթիկա և լիդերի հոգեբանություն Ապրիլ-մայիս - ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը և համեմատականը հարևան երկրների հետ Հունիս-հուլիս - Հանդիպումների շարք ՀՀ պետական, հասարակական, քաղաքական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ ՀԻՇԵՑՈՒՄ. Պետական Գործիչների Դպրոցում ուսանելն անվճար է, ուսանողներին տրվում է հնարավորություն` մասնակցելու ճամբարների, արշավների, ֆորում-հավաքների, սեմինար-քննարկումների, հեռուստանախագծերի, միջազգային մի շարք կրթական ու հասարակական գիտաժողովների ու ֆլեշ-մոբերի: Դասընթացն ավարտելուց հետո ուսանողներն ստանում են ՀԱՎԱՍՏԱԳԻՐ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք նամակ գրել մեր Էլ.հասցեին(statefigures@gmail.com) կամ ֆեյսբուքյան էջին` Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց (մեր պաշտոնական կայքն է` www.yssf.info): |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|