ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2012 » Հունիս » 15 » ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել համաժողով
ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել համաժողով
15 Հունիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում 2012 թվականի հոկտեմբերի 3-6-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվելու է «ՅՈՒՆԵՍԿՕ 2012 միջազգային մոդել» միջոցառումը: Այն նախատեսված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 195 անդամ երկրների համար, որոնց կազմում ընդգրկված է նաև Հայաստանը:
Միջոցառման նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մոդելավորումն է երեք հանձնախմբերում` գիտություն, սոցիալական գիտություն և կրթություն, մշակույթ:
Միջոցառմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայանալ 4 կամ 7 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող 14-19 տարեկան անձինք, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին: Մասնակցության հետ կապված ծախսերը (այդ թվում նաև ճանապարհածախսը) հոգում է հրավիրվող կողմը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկիրը ներկայացնող պատվիրակությունը, իսկ կազմակերպիչները հոգում են միայն կեցության հետ կապված որոշ ծախսեր: Միաժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր մասնակից պետք է մուծի նաև մասնակցության վճար, որը կազմում է 40 ԱՄՆ դոլար:
Պատվիրակության անդամները պետք է ունենան նման միջոցառումների մասնակցության նախկին փորձառություն:
Մասնակցել ցանկացողները նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ www.instjosehernandez.com.ar/agendaingles.htm կայքից կամ կից ներկայացվող նյութից:
Մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարական 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.` 56-23-64)` մինչև ս/թ հուլիսի 1-ը:
UNESCO_Model_Info_2012_(2).pdf

 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)