ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական խումբը հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի բոլոր ուսանողները։
Ընդունվում են հեղինակային նկարչական աշխատանքներ (ֆոտոներ, կոլաժներ, կոմիքսներ և այլն), որոնք կարատացոլեն խմբի կարգախոսը՝ «Գնելով կրթությունդ՝ վաճառում ես ապագադ»։
Աշխատանքները պետք է լինեն՝
- Խմբի կարգախոսն արտացոլող
- Հեղինակային
- Հետաքրքիր և կրեատիվ
- Առավելագույնը 5 MB ծավալով
- Jpeg, tiff ֆորմատներով
Չափանիշներին համապատասխանող բոլոր աշխատանքները կտեղադրվեն
ASAC.group էջում՝ քվեարկության համար։ Վիրավորական համատեքստ պարունակող աշխատանքները դուրս կմնան քվեարկությունից։
Առաջին երեք տեղեր գրավողները կպարգևատրվեն ԵԱՀԿ-ի հատուկ մրցանակներով և սերտիֆիկատներով։
Լավագույն աշխատանքները կստանան խրախուսական մրցանակներ և կմասնակցեն ցուցահանդեսի։
Հայտերն ընդունվում են
osceasac@gmail.com էլ. հասցեով մինչև մարտի 15-ը։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք՝ նշելով անունը, ազգանունը, բուհը և հեռախոսի համարը։