2011-2012թթ ամանորի տոնական միջոցառում
24 Դեկտեմբերի 2011 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Այսօր 2011թ դեկտեմբերի 24-ին Կրթական Քաղաքական Ծրագրերի կենտրոնի ուսանողները կազմակերպել էին տարեմուտի երեկո: Օգտվելով այն առիթից, որ այդ օրերին Հայաստան է այցելել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, երեկոն որոշվեց կազմակերպել Հայաստան-Իրան մշակութային կոլորիտով: Չնայած հայկական կողմի սեղանը աչքի էր ընկնում իր տեսքով ու ճաշակով ձևավորմամբ, այնուհանդերձ պարսկական համադամ ուտեստներն ու դրանցով լեցուն սեղանները առավել քան արժանացան հայ երիտասարդների ուշադրությանը: