ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Օգոստոս » 11 » Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում
11 Օգոստոսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց կազմակերպությունը մեծ ուրախությամբ տեղեկացնում է, որ օրեր առաջ ՀՀ Զինված Ուժերից զորացրվել է մեր Դպրոցի նախկին սովորող, զինվորական կարգապահության և մարտական գերազանց հերթապահության համար «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, ինչպես նաև հայրենիքի սահմանների պահպանության համար «Անդրանիկ Օզանյան» մեդալի արժանացած մեր լավագույն ընկեր ու մեր թիմի անդամ Վիտալի Գրիգորյանը:

Այսպիսին են ՊԳԵԴ-YSSF երիտասարդները՝ ամենուր փայլում են, առանձնանում և միշտ բարձր պահում իրենց Դպրոցի պատիվն ու իրենց իսկ հեղինակությունը:
ՊԳԵԴ-YSSF կազմակերպության համար առավել քան պարտավորեցնող ու մեծ պատիվ է, որ նույնիսկ զինծառայությունից հետո Վիտալի Գրիգորյանը կրկին որոշել է ակտիվ գործունեություն ծավալել մեր կազմակերպության հարկի ներքո, ինչը խոստանում է նոր որակական և գործնական ծրագրերի ներդրում մեր գործունեության մեջ:

Ինչպես պարզ դարձավ ՊԳԵԴ-YSSF ղեկավար Գևորգ Մանուկյանի հետ տեղի ունեցած հանդիպումից, շատ շուտով Վիտալին կստանձնի պատասխանատու և գործուն քայլեր պահանջող ստորաբաժանման ղեկավարի դերակատարումը, որի մասին առաջիկայում մենք նույնպես կտեղեկացնենք: Հակիրճ ներկայացնենք Վիտալի Գրիգորյանի կենսագրականից հատվածներ.

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
2013թ ԼՂՀ-ում կազմակերպված Ռազմական ճամբարին,
2013թ Զարթոնք 89 հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Թվային միջոցների կիրառումը մեդիայի մեջ» մրցույթին և ստացել խրախուսական մրցանակ,
2013թ «Ինձ էլ գրիչ տվեք» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ» սեմինարին,
2013թ Բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի լրագրության թեմայով կազմակերպված մրցույթին և մասնակցել լրագրության դասերի,
Հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսին (2011թ, 2012թ, 2013թ) և ստացել խրախուսական մրցանակներ,
2013թ․տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթին և հաղթելով, ճանաչվել է որպես ՀՀ լավագույն աշակերտ՝ ՏՏ ոլորտում:

ՎԱՐԵԼ Է
2013թ-2014թ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում լրագրող և հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի, ժամանակակից գրող և դերասան Հովհաննես Թեքգյոզյանի և ժամանակակից գրող Մարինե Պետրոսյանի հետ հանդիպումները,
2013թ Ինչպե՞ս հայտնի դառնալ էկետրոնային մամուլում բաց դասը,
2013թ Բլոգոսֆերան Հայաստանում, և ինչպե՞ս բլոգ վարել բաց դասը,
2013թ Նյութերի տարածում համացանցում, և ռեյթինգի ապահովումը բաց դասը,
2013թ-ից «Կինո ասեք՝ նայեմ» ֆեյսբուքյան խմբի միջոցով կազմակերպել է կինոհանդիպումներ, որոնց նպատակը կինոթատրոնների այլընտրանքային տարբերակի ստեղծումն է:

2014թ-ին ընդունվել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետ և ՊԳԵԴ-YSSF. վեց ամիս անց զորակոչվել ՀՀ Զինված Ուժեր:
2016թ հունվարի 27-ին զորամասի հրամանատարի կողմից խրախուսվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով,
2016թ հունիսի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով արժանացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալի՝ հայրենիքի սահմանների պահպանության համար։
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)